Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ են, բազմակողմանի, երբեմն՝ նաև անհասանելի: Բարդ բնավորություն ունեն, հակասական են: Նրանց զգացմունքները վառ են, ինտենսիվ, միաժամանակ կարող են և՛ կրքոտ, և՛ սառը լինել: Կարիճներին անհնար է հասկանալ. նրանք բավական բարդ մարդիկ են: Ամբողջ խնդիրն այն է, որ Կարիճները շատ են ենթարկվում զգացմունքների ազդեցությանը, բայց ձգտում են դրանք ցույց չտալ: Արդյունքում՝ նրանց ներաշխարհում մշտական պայքար է:

Խեցգետին: Բարդ մարդիկ են, քանի որ զգացմունքները լրջորեն են ազդում նրանց վրա: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախենում են փոփոխություններից, չեն սիրում, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

Հնարավոր չէ հասկանալ նրանց տրամադրությունը, քանի որ այն կարող է փոխվել օրվա ընթացքում մի քանի անգամ: Խեցգետինները բավական կամակոր են, պահանջկոտ, ինչի հետևանքով շատերն են կարծում, որ նրանք բարդ բնավորություն ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին նաև ավելորդ կասկածամտություն է բնորոշ, ինչի արդյունքում նրանք կարող են ճնշվել մանրուքների պատճառով, բայց երբ բախվում են իրական դժվարությունների և խնդիրների, լուրջ հենարան են դառնում մտերիմների համար:

Այծեղջյուր: Այծեղջյուրները բարդ են թվում, քանի որ փակ են, լուրջ: Նրանք ծանր էներգիա ունեն, երբեմն սառը և զգացմունքներ չունեցող մարդու տպավորություն են թողնում: Դա խաբուսիկ տպավորություն է, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրականում բավական խոցելի են, նրբազգաց: Դաժանության և ուժի դիմակի տակ նուրբ մարդ է թաքնված: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքի առաջին կեսն ուղեկցվում է ներքին պայքարով և բնավորության կերտմամբ: Տարիքի հետ նրանք ավելի բաց և հանգիստ են դառնում:

Ձկներ: Առեղծվածային են, նրանց դժվար է հասկանալ: Չեք կարող իմանալ՝ ինչ սպասել Ձկներից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ զգացմունքային են, մտածող: Նրանք յուրովի են ընկալում աշխարհը և բազմաթիվ անհանգստություններ են ունենում: Ձկները կարող են թույլ, անօգնական, փակ թվալ, բայց բավական ուժեղ են, ինչի հիմնական պատճառը նրանց ճկունությունն է: Նրանք կարող են խորասուզվել իրենց երևակայության մեջ, կարող են անտրամաբանական, անբացատրելի լինել:

Աղբյուր

loading...