Վաթսունամյա Ժան Մարի Պիերը, որը որպես ափսե լվացող է աշխատել Hilton Мiami հյուրանոցում, դատարանի որոշմամ 21,5 մլն դոլար փոխհատուցում կստանա նախկին գործատուից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, կինը դատական հայց էր ներկայացրել հյուրանոցի դեմ՝ պնդելով, որ ղեկավարությունը, անտեսելով իր կրոնական համոզմունքները, անընդհատ իրեն աշխատանքի է կանչել կիրակի օրերին: Բայց երբ կինը մի քանի անգամ հրաժարվել է գնալ, հյուրանոցի տնօրինությունը նրան աշխատանքից հեռացրել է:

2017թ. ներկայացրած հայցում Պիերը նշել է, որ հյուրանոցի տնօրինության գործողությունները խախտում են իր քաղաքացիական իրավունքները:


Հայտնի է, որ կինը մոտ տասը տարի աշխատել է հյուրանոցում: Աշխատանքի ընդունվելիս նա ղեկավարությանը տեղեկացրել է, որ Կաթոլիկ առաքելության խմբի անդամ է և որ կիրակի չի կարող աշխատել: Սկզբում տնօրինությունը նրան ընդառաջել է, սակայն 3 տարի անց նրան սկսել են կիրակի օրերին աշխատանքի կանչել:«Ես սիրում եմ Աստծուն և չեմ կարող աշխատել կիրակի օրերին, քանի որ այդ օրն Աստծուն պատվելու համար է»,-ասել է ծնունդով Հաիթիից կինը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դատարանի սահմանած 21,5 մլն դոլար փոխհատուցումը տեխնիկապես է տրվելու Պիերին:

Իրականում կինը կստանա գումարի միայն մի մասը:

Աղբյուր՝ Tert.am

loading...