Շատ-շատերի կարծիքով ուգգինեըը շատ հարմար են, տաք են, փափուկ են, նորաձև են:
Սակայն բժիշկ- օրթոպեդները պնդում են, որ դրանք վնասակար են առողջության համա;
Ոտքը դրանցում կիպ նստած չէ, և դրա արդյունաքում կարող է ձևավորվել սխալ քայլվածք: Ուգգիները դեֆորմացնում են ոտնաթաթի ուրվագիծը:
Փափուկ հիմքը չի ամորտիզացնում կրունկը և ամեն քայլի հետ ոտքը ստանում է միկրոտրավմաներ: Քանի որ, ուգգիները չունեն կրունկ, ապա ոտնաթաթը մշտապես իջնում է ներքև:
Ոտնաթաթի մշտապես ցածր մակարդակը մեծացնում է ծնկների, ազդրերի հիվանդությունների առաջացման ռիսկը:
Եվ որպեսզի ուգգիները չսահեն, այն կրողները ոտքերը միշտ լարված են պահում:
Ուգգիները հատկապես վնասակար են երեխաների համար: Նրանց ոսկորները նոր են աճում և կարող են դեֆորմացվել:
Ծնկների վրա ավելորդ ծանրաբեռնվածությունը հանգեցնում է կոնքի ոսկորների փոփոխություններին, կարող է ողնաշարի հիվանդության առաջացման պատճառ դառնալ:
Օրթոպեդները կոչ են անում. եթե չեք կարող լիովին ազատվել ուգգիներից, ապա պետք է սահմանափակել դրանց կրումը Դրանք պետք է կրել օրը մի քանի ժամ
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն