Այս կնոջը, որը սպանել է  իր աղջկան դաժանաբար ծեծող տղամարդուն, դատապարտեցին  9 տարի 18 ամիս  ազատազրկման:
Այդ տաղամարդու հետ նա ապրում էր շուրջ  15 տարի և այդ տարիների ընթացքում նա ենթարկվել էր ամենադաժան տանջանքների,  նա դաժանաբար ծեծում էր կնոջը, այդ տարիների ընթացքում մի քանի անգամ կինը հիվանդանոցում էր հայտնվել կոտրվածքներով,  ուղեղի ցնցումով: Բայց երբ այդ տղամարդու դաժանությունը սկսեց տարածվել  նաև դստեր վրա, կինն այլևս չհամբերեց:

Նա աշխատանքից տուն վերադառնալիս  շքամուտքում  լսում է աղջկա ձայնը, որն աղաչում էր  չխփել,  ճչում էր ցավից: Մայրը վազելով բարձրանում է աստիճաններով  և շտապ մտնելով տուն տեսնում է մի սարսափելի տեսարան՚ տղամարդը  գոտիով հարվածում էր աղջկան, աղջիկն արյան մեջ կորած էր, և այլևս ուժ չուներ պաշտպանվելու,  մորը տեսնելով նա ճչաց. «Մայրիկ օգնիր» և ուշաթափվեց: Տղամարդը շարունակում էր հարվածել:

Կինն անմիջպես մտավ խոհանոց, և վերադարձավ դանակը ձեռքին, նա այլևս ոչինչ չէր զգում, միայն մի բան էր ցանկանում ամեն գնով ազատվել այդ հրեշից ու որքան ուժ ուներ դանակով մահացու հարվածներ հասցրեց:

 

Նրան դատապարտեցին 9 տարի ազատազրկման և այն բանից հետո, երբ ընդունեց իր մեղքը, ավելացրին ևս 18 ամիս:

Դատարանում կինն ասաց.

- Ես չեմ զղջում իմ արածի համար, - և շրջվելով դատավորին և ատարանում նստած կանանց ասաց, -  դուք մայր եք, ինչ կանեիք իմ փոխարեն:  Փորձեք կենդանու ներկայությամբ վնասել նրա ձագուկին, նա ձեզ կհոշոտի: Դուք կասեք, մենք տարբերվում ենք կենդանիներից մեր հասկացողությամբ,  բայց ես առաջին հերթին մայր եմ և ես պաշտպանել եմ իմ զավակին:  Ինձ կհասկանան միայն այն կանայք, ովքեր ապրում են նման կյանքով: Ձեզ համար հեշտ է ինձ դատելը, դուք ձեր աշխատանքն եք կատարում, բայց ես այլ ելք չունեի:

Զայրույթս չեմ կարողանում զսպել, միթե դա՞ արդարադատություն է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...