Մի անգամ դուստրը եկավ հոր մոտ և տխուր ասաց.

- Հայրիկ, ես այնպես եմ հոգնել, ինձ մոտ մշտապես դժվարություններ են աշխատանքում, անձնական կյանքում, ես այլևս ուժ չունեմ դիմանալու: Ինչպես հաղթահարեմ այս ամենը, ինչպես վարվեմ:

Հայրը պատասխանում է

- Հիմա ես քեզ կասեմ:

Գազօջախի վրա 3 կաթսա է դնում ջրով լիքը, բերում է գազար, ձու և սուրճ: Երբ ջուրը սկսում է եռալ դրանք առանձին լցնում է տարբեր կաթսաների մեջ:  Մի քանի րոպե անց  հարցնում է.

- Ասա աղջիկս, ինչ եղավ գազարի, ձվի ու սուրճի հետ:

- Գազարը և ձուն մնացին ամբողջական , իսկ սուրճը լուծվեց ջրում, - պատասխանեց աղջիկը:

- Ճիշտ է, - պատասխանեց հայրը, -  գազարը, որ մինչև եփվելը պինդ էր, ագրեսիվ միջավայրում փափկեց ու նրան հնարավոր է տրորել, ճզմել, ձուն, որ մինչև եփվելը փխրուն էր, ավելի ամրացավ, պնդացավ:  Արտաքուստ նրանք չփոխվեցին, սակայն ներքուստ փոխվեցին  միևնույն ագրեսիվ միջավայրի ազդեցության ներքո: Այդպես էլ լինում է մարդկանց հետ,  ուժեղ մարդիկ կարող են  հանգամանքների բերումով թուլանալ,  իսկ փխրուն ու նուրբ մարդիկ կարող են կոփվել  ու ամրանալ:

- Իսկ սո՞ւրճը, - հարցրեց աղջիկը:

- Սուրճը լիովին լուծվեց  ագրեսիվ միջավայրում և փոխեց այն, եռացրած  ջուրը  դարձնելով   հիանալի բուրավետ ըմպելիք: Այդպես էլ մարդիկ են, որոնց չեն կարող փոխել հանգամանքները, նրանք իրենք են ազդում հանգամանքների վրա և դրանք վերածում են նոր ու հետաքրքիր ինչ որ բանի, դրանից օգուտ քաղելով: Ինչպիսին լինել դժվարին իրավիճակում, յուրաքանչյուրի ընտրությունն է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...