Այս յուրահատուկ պտուղն աչքի է ընկնում ոչ միայն ախորժալի միջուկով, որը նույնիսկ ավելի քաղցր է, քան նարնջինը:

1. Դիսբակտերիոզի և մարսողության հետ կապված խնդիրների ժամանակ չորացնել մանդարինի կեղևը, մանրացնել սրճաղացով: 1 թ/գ ավելացնել սիրած ճաշատեսակի մեջ: Փորձեք նաև սուրճ պատրաստել:

2. Բրոնխաբորբի ժամանակ 2 ճ/գ չոր կեղևի վրա լցնել 1.5 բաժակ եռացրած ջուր: Այդ խառնուրդը 5 րոպե դնել թույլ կրակի վրա և թողնել, որպեսզի այն թրմվի 1 ժամվա ընթացքում: Այդ թուրմն օգտագործել տաքացրած վիճակում, կես բաժակ օրը 3 անգամ:

3. Չոր հազի ժամանակ 2 ճ/գ չոր կեղևի վրա լցնել մեկ բաժակ օղի և թրմել 1 շաբաթ մութ վայրում: Օրը 3 անգամ ճաշից առաջ օգտագործել թուրմի 20 կաթիլ՝ լուծելով այն ջրում:

4. Մրսածության ժամանակ ինհալացիա անել՝ մանդարինի կեղևի վրա եռացրած ջուր լցնելով: Շնորհիվ ֆիտոնցիդների հատկությունների՝ մանդարինի գոլորշին արագ կոչնչացնի ինֆեկցիան:

5. Ոտնաթաթերի սնկային հիվանդության ժամանակ բավարար է օրը 2 անգամ մանդարինի կեղևով մերսել ոտքի եղունգները և մատները, և սունկը կվերանա:

6. Անքնության և հոգնածության ժամանակ թարմ կեղևը դնել տոպրակի մեջ և շնչել բույրը 15 րոպե: Ցիտրուսի բույրը և եթերային յուղերը կօգնեն հաղթահարել հոգնածությունը, հանել նյարդային սթրեսը, թուլանալ և արագ քնել:

7. Բարձր ճնշման և առիթմիայի ժամանակ 1 բաժակ թարմ կեղևի վրա լցնել 3 բաժակ եռացրած ջուր: Հասցնել եռման, հետո թրմել 1 ժամ: Մանդարինի թուրմով տաք լոգանք ընդունել քնելուց մեկ ժամ առաջ:

Բուժական ազդեցության համար բավարար է 15 րոպեն:

Աղբյուր

loading...