Ցանկանում եք, որ ձեր սենյակային ծաղիկներ ծաղկեն փարթամ ու հաճախակի, ուրեմն լսեք փորձառու ֆլորիստի խորհուրդները: Այս պարզ խորհուրդները կօգնեն ձեզ աճեցնել իսկակակ ծաղկող այգի լուսամուտագոգին:

Բոլոր գաղտնիքներն այստեղ են:


Ինչպես ճիշտ կազմել մենյու կանաչ արարածների համար՝ հաշվի առնելով նրանց տարբեր ճաշակները:Շքեղ սենյակային ծաղիկներ ունենալը բարդ չէ, պարզապես պետք է ճիշտ կերակրել, հակառակ դեպքում անիմաստ է սպասել փարթամ տերևներ և  լավ փթթում:

1.Սկզբունքորեն բոլոր բույսերը սիրում են շաքար( իսկ կակտուսները առհասարակ մեծագույն քաղցրակերներ են): Կարելի է ջրելուց առաջ 1թ/գ շաքարավազ լցնել ծաղկի հողի վրա (10սմ տրամագիծ ունեցող ծաղկամանի դեպքում) կամջրել բույսըքաղցրաջրով (0,5թ/գ շաքար՝ 0,5  բաժակ ջրին):

2.Ծաղկման համար լավ արդյունք է տալիս նաև գերչակի յուղով սնելը (1թ/գ՝ 1 լիտր ջրին) կոկոններ գցելու ժամանակ:

3. Շատ օգտակար է բույսի համար փայտի մոխիրը (թե սնելու առումով, թե հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար). Պատրաստելու համար մոխրի լուծույթ 1 ճ/գ մոխիրը անհրաժեշտ է լցնել 1լիտր տաք ջրի մեջ և թողնել մեկ շաբաթ՝ երբեմն խառնելով այն: Ջրել այդ լուծույթով 1 անգամ 10 օրվա ընթացքում:

4. Բույսը կարելի է ջրել նաև այսպիսի լուծույթով. Վերցնում ենք նռան հատիկներ կամ ցանկացած ցիտրուսային պտուղ, ծածկում ենք ջրով և թողնում մեկ օր: Վերջ: Ջրելու համար սնուցող լուծույթը պատրաստ է:

5. Սենյակային ծաղիկների դիմադրողականությունը հրաշալի բարձրանում է ասպիրինի լուծույթը շաղ տալուց: 1 հաբը լուծել 1 լիտր ջրի մեջ:

6. Ալոեի ջրով բացած հյութը նույնպես շատ օգտակար է բոլոր սենյակային տարածված բույսերի համար: Հարկավոր է 1թ/գ հյութը լցնել կես լիտր ջրի մեջ:

7. Ֆիկուսները կարելի է ամիսը մեկ ջրել քաղցրացված ջրով: 1 լիտր ջրին լցնել 1թ/գ շաքար: Այս բույսի տերևները կարելի է սրբել կաթով: Դա բույսին փայլ և գեղեցկություն կտա:

աղբյուր

loading...