Ամենահիմար բանը, որ երբևէ կարելի է լսել, դա՝ «բոլոր տղամարդիկ էլ դավաճանում են» արտահայտությունն է։ Այդպես են ասում այն կանայք, որոնց դավաճանում են, և այն տղամարդիկ, որոնք դավաճանում են։ Իսկ մնացած բոլորը գիտեն, որ իսկական տղամարդը չի դավաճանի սիրելիին միայն մեկ գիշերվա համար։
EnterTrain-ի հետ դիտարկենք այն վեց պատճառները, թե ինչու իսկական տղամարդը չի դավաճանի իր կնոջը։
Երբ դավաճանության ես գնում, պետք է հասկանաս, որ վտանգում ես քո հարաբերությունները։ Դավաճանությունը դա ոչ թե սխալ է, այլ ընտրություն։ Դու ընտրում ես սիրելիի և նորի միջև։ Համոզված եղեք, որ իսկական տղամարդիկ ընտրում են սիրելիին։Նա գնահատում է այն, ինչ ունի
Չի ցանկանում ցավ պատճառել
Դավաճանությունը միշտ անձնական ողբերգություն է։ Դա սպանություն է սիրելիի նկատմամբ։ Այդպես չեն վարվում մարդիկ, որոնք սիրել գիտեն։
Մտածում է, նախքան ինչ–որ բան անելը
Դավաճանության են գնում կամ նրանք, ովքեր չեն սիրում, կամ նրանք, ովքեր չեն մտածում։ Եթե զրկված է մարդը մտածելու ունակությունից, ապա հեշտությամբ է գնում այդ քայլին, ինչի համար հետո զղջում է, երբ արդեն ուշ է լինում։
Հարգում է ինքն իրեն
Նվիրվածությունն ու հավատարմությունը սովորաբար առաջին հերթին ինքդ քեզ հարգելու նշաններ են։ Եթե դա հասկանային մարդիկ, դավաճանություններն էլ ավելի քիչ կլինեին։
Հարգում է կնոջը
Դե ի՞նչ կարելի է ասել. ավելի լավ է հարգանք ցուցաբերել և խզել հարաբերությունները, քան «փորձարկել» ուրիշ կանանց և մտածել «արժե՞ այս մեկին թողնել, թե նրա հետ դեռ հարմար է»։
Պարզապես, որովհետև սիրում է
Հավատացեք, որ նա ով սիրում է, չի դավաճանի։ Քանի որ չեն ցանկանում և քանի որ մտածում են, նախքան ինչ–որ բան որոշելը… ինչ էլ որ լինի, սիրող մարդիկ նման դավաճանության չեն գնա։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը