Լաֆեյեթ քոլեջի և Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականների 2006 թվականին իրականացրած հետազոտության համաձայն՝ բարձրագույն կրթությամբ ձախլիկները 10-15% ավելի շատ են վաստակում, քան իրենց աջլիկ գործընկերները։ Ձախլիկները, որոնք մարդկության 10% են կազմում, ակնհայտորեն որոշակի յուրահատկություն ունեն։ Նրանց թվին են պատկանում շատ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Բիլ Գեյթսը Արիստոտելը և Մարիա Սկլոդովսկայա–Կյուրին։
EnterTrain-ը մի քանի նշանակալի փաստեր է հավաքել ձախլիկների և այն մասին, թե ինչն է նրանց այդքան առանձնահատուկ դարձնում։
Ձախլիկներն ավելի մեծ շանսեր ունեն հանճար դառնալու։ Զարմանալի չէ, որ նրանց թվում է նաև Ալբերտ Էյնշտեյնը։
Հանճարները մեծ հավանականությամբ ձախլիկ են լինում
Մարիա Կյուրի Ալբերտ Էյնշտեյն
Ձախլիկներից լավագույն նկարիչներն են ստացվում
Ռեմբրանդտ Միքելանջելո
Վերջերս նրանք սկսել են ԱՄՆ նախագահներ դառնալ
ԱՄՆ վերջին հինգ նախագահներից երեք ձախլիկ էին։ Բարակ Օբաման, Բիլ Քլինթոնը և Ջորջ Բուշ ավագը ձախլիկ էին, ինչպես նաև նախագահներ Ջերալդ Ֆորդը, Ջեյմս Հարֆիլդը և Հարի Թրումենը։ Վերջերս հոլանդացի գիտնականները եզրակացրել են, որ ձախլիկ քաղաքական գործիչները իրենց ավելի լավ են դրսևորում հեռուստատեսային դեբատների ժամանակ։
Դա պայմանավորված է նրանով, որ աջ ձեռքով ժեստերը դրական են ընկալվում, ձախ ձեռքովը՝ բացասական։ Իսկ քանի որ պատկերը էկրանի վրա հայելային արտացոլմամբ է հաղորդվում, ձախլիկները մեզ աջլիկ են թվում։
Նրանք առավելություն ունեն սպորտում
Ձախլիկներին ավելի հեշտ են տրվում այնպիսի սպորտաձևերը, ինչպիսիք են թենիսը, բադմինտոնը և բռնցքամարտը։ Դա բացատրվում է նրանով, որ ձախլիկ մարզիկները սովորաբար մարզվում են խաղալու աջլիկների դեմ։
Այդ պատճառով էլ աջլիկները պատրաստ չեն լինում ձախլիկների հետ բախմանը, այն դեպքում, երբ ձախլիկը գերազանց պատրաստված է աջլիկի հետ մրցելուն։
Նրանցից հրաշալի մարտիկներ են ստացվում
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ խաղաղ հասարակություններում ձախլիկները կազմում են բնակչության մոտ 3%-ը, այն դեպքում, երբ ռազմական գոտիներում նրանց թիվը հասնում է 27%-ի։
Գիտնականները հավաստում են, որ այս անհամապատասխանության պատճառը ձախլիկների ֆիզիկական առավելությունն է աջլիկների նկատմամբ՝ ձախ կողմից նրանց անսպասելի հարվածի հավանականության պատճառով։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը