Խնձորի քացախը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի:
Դրանք շատ կարևոր են վարակների և չոր մաշկի, բորբոքման և քորի դեմ պայքարի համար: Խնձորի քացախը նաև պարունակում է կարևոր վիտամիններ և հանքանյութեր՝ մագնեզիում, կալիում, երկաթ, կալցիում, ֆոսֆոր և նատրիում, որոնք կարող են մաշկային շատ խնդիրներ լուծել: Ներկայացնում է EnterTrain-ը:
1. Խնձորի քացախը նվազեցնում է տարիքային բծերը
Նաև վերացնում է մաշկի մեռած բջիջները, խթանում է մաշկի նորացումը: Պետք է բամբակը թրջել ջրի և խնձորի քացախի խառնուրդով (1:1) և քսել տարիքային բծերի վրա: Կես ժամ անց դեմքը լվացեք սառը ջրով: Գործընթացը կրկնեք օրական երկու անգամ 6 շաբաթ:
2. Խնձորի քացախը պայքարում է պզուկների և բծերի դեմ
Խորհուրդ է տրվում դեմքը սբել նոսրացված խնձորի քացախով օրական երկու անգամ, հետո լվալ սառը ջրով:
3. Խնձորի քացախը հավասարակշռում է մաշկի pH-ի մակարդակը:
Խնձորի քացախը կարգավորում է չափազանց յուղոտ կամ չոր մաշկը:
4. Խնձորի քացախը պայքարում է կնճիռների դեմ
Դեմքը պարբերաբար լվացեք նոսրացված խնձորի քացախով:
5. Վերացնում է տոքսինները
Խնձորի քացախի պարբերական օգտագործումը կվերացնի բոլոր տոքսինները դեմքի մաշկից՝ կանխելով մաշկային հետագա խնդիրները:
Ինչպես էկզեման բուժել խնձորի քացախով
1. Բաղադրիչները՝
- 2 թ. գ. խնձորի քացախ
- 1 բաժակ ջուր
- 3 բամբակի սկավառակ
Խնձորի քացախը և ջուրը խառնեք, բամբակը թրջեք խառնուրդի մեջ և դրեք մաշկի խնդրահարույց մասերի վրա: Գործընթացը կրկնեք ամեն օր, մինչև բարելավում նկատեք:
2. Խնձորի քացախով վաննա
Բաղադրիչները՝
- Կես բաժակ խնձորի քացախ
- Խոնավեցնող քսուք կամ կոկոսի յուղ
Խնձորի քացախն ավելացնել վաննայի մեջ և ընդունել 15 րոպե: Հետո Սրբվեք չոր մաքուր սրբիչով և քսեք խոնավեցնող քսուքը կամ կոկոսի յուղը: Պրոցեդուրան կրկնեք ամեն օր, մինչև բերալավում նկատեք:
3. Խնձորի քացախով ըմպելիք խմեք
Բաղադրիչները՝
- 1 թ. գ. խնձորի քացախ
- 1 բաժակ մաքուր ջուր
Խառնեք բաղադրիչները և խմեք օրական 2-3 անգամ՝ իմունային համակարգն ուժեղացնելու և էկզեմայի կրկնությունը կանխելու համար:
4. Խնձորի քացախ և կերակրի սոդա
Բաղադրիչները՝
- 2 թ. գ. խնձորի քացախ
- ¼ թ. գ. կերակրի սոդա
- 1 բաժակ ջուր
- 1 թ. գ. մեղր (ըստ ցանկության)
Խառնեք խնձորի քացախը, կերակրի սոդան և ջուրը: Խմեք ամեն օր 1-ական բաժակ, մինչև բարելավում նկատեք:
5. Խնձորի քացախ և մեղր
Կվերացնի մաշկի բորբոքումը և գրգռվածությունը, ունի հակաբակտերիալ հատկություններ:
Բաղադրիչները՝
- 2 թ. գ. խնձորի քացախ
- 1 թ. գ. մեղր
- 1 բաժակ մաքրված ջուր
Քացախը և մեղրը խառնեք ջրում: Խորհուրդ է տրվում խառնուրդը խմել օրական 3 անգամ:
Խնձորի քացախը պարտադիր նոսրացրեք օգտագործելուց առաջ, հակառակ դեպքում այն կարող է այրոց առաջացնել
Խձորի քացախ օգտագործելու դեպքում խուսափեք ուժեղ օճառների կամ օծանելիքի օգտագործումից
Խնձորի քացախ չօգտագործեք, եթե տառապում եք խոցային հիվանդությամբ, այրոցով կամ դիաբետով
Սննդում սոյայի, ցորենի, ձվի, ձկան, գետնանուշի օգտագործումը սրում է էկզեմայի հետ կապված նշանները:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը