Կան իրավիճակներ, երբ պետք է արագ գործել, քանի որ ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել: Այս նշանների առկայության դեպքում պետք է անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
Զարկերակային բարձր ճնշում:
Եթե կինը չի տառապել հիպերտոնիայով և նրա մոտ բարձր է զարկերակային ճնշումը, ապա պետք է զգուշանալ:
Պարանոցը բավարար չափով չի կարողանում շարժել:
Պարանոցի շարժունակությունը ստուգելու համար, պետք է կզակը իջեցնել կրծքի մոտ, եթե պարանոցը չի ձգվում և գլխացավն ուժեղանում է ապա պետք է անհապաղ բժիշկ կանչել:
Աջ կամ ձախ վերջույթները անշարժացել են դա կարող է արտահատվել ինչպես ձեռքերում, այնպես էլ ոտքերում: Դիտվում է վերջույթների զգայունության թուլացում, մարմնի ջերմաստիճանն իջնում է, վերջույթներում ծակծկոց է զգացվում:
Գլխում անտանելի ցավ
Ծոծրակի, քունքերի կամ ճակատյին հատվածներում առանց պատճառի ի հայտ եկած սուր ցավը կարող է վկայել ինսուլտի մասին:
Խնդիրներ տեսողության և լսողության հետ
Եթե հանկարծակի վատանում է տեսողությունը և լսողությունը, աչքերի առջև մշուշոտ է, չի ստացվում հայացքը ֆիքսել մի կետի վրա, ապա պետք է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:
Խոսքը խանգարված է
Կինը կարող է չնկատել, որ իր խոսքը դառնում է չկապակցված:
Կոորդինացիան խանգարվում է
Քայլվածքը երերուն է դառնում, դժվարանում է մանր առարկաների օգտագործումը:
Այս նշանների դեպքում պետք է անհապաղ բժիշկ կանչել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն