Հում հնդկաձավարով կեֆիրը առավոտյան հիանալի նախաճաշ է, այն բացի համեղ լինելուց նաև շատ դրական ազդեցություն է գործում օրգանիզմի վրա: Իսկապես հրաշքներ է գործում: Սա հիանալի տարբերակ է նրանց համար ովքեր ցանկանում են նիհարել: Հում հնդկաձավարով կեֆիրը կարգավորում է կենսականորեն կարևոր օրգանների աշխատանքը: Սակայն պետք չէ վախենալ «հում» վիճակից: Այն այդպես ավելի համեղ է:
Շատ արագ է պատրաստվում: Պետք է պատրաստել երեկոյան նախորդ օրը առավոտյան ուտելու համար:
Մեկ բաժնի համար անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գալ հնդկաձավար հում վիճակում և 200 գ կեֆիր:
Հնդկաձավարը մաքրել, լավ լվանալ և քամել: Լցնել խորը եզրերով ափսեի կամ աղցանամանի մեջ, վրան լցնել կեֆիրը և ծածկել ափսեով ու թողնել ողջ գիշեր:
Առավոտյան քաղցած վիճակում ուտել: Կարելի է ավելացնել նաև համեմունքներ, սամիթ, քրքում, ընկույզ, չամիչ, բանան, խնձոր, մեղր և այլն:
Անուշ արեք հնդկաձավարով կեֆիրը առավոտյան քաղցած վիճակում և միշտ կլինեք առողջ, գեղեցիկ ու կենսուրախ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն