Բրազիլիայի շենքերից մեկում բնակիչներն անընդհատ բողոքում էին տարօրինակ լացի ձայնից: Սկզբում նրանք մտածում էին, թե ձայնը շենքի հեռավոր անկյուններից է գալիս: Սակայն հետո պարզ դարձավ, որ ձայն հանողը շենքի բնակիչ չէ: Ավելին՝ ձայնը ավելի արտահայտիչ էր դառնում գիշերը, երբ շուրջ բոլորը լռություն էր տիրում:
Բնակիչները կանչեցին շենքի պատասխանատու մասնագետներին, որպեսզի վերջիններս պարզեն այդ հանելուկը:
Երկար փնտրելուց հետո աշխատողներից մեկը կասկածեց, որ ձայները գետնի տակից են լսվում: Եվ նա ճիշտ էր...
Աշխատողները ձայնի միջոցով որոշեցին, թե մոտավորապես որտեղից է լսվում ձայնը: Այնտեղ հայտնաբերեցին խողովակ և հասկացան, որ ձայները հենց խողովակի միջից են:
Նրանք կտրեցին խողովակը և երբ աշխատակիցներից մեկը ձեռքը տարավ խողովակի մեջ, նա այնտեղից հանեց... մի շա՜տ փոքրիկ փիսիկի ձագուկ: Ձագուկը իր չափսերի համար պիտի որ նորածին լիներ: Փիսիկը, կարծես զգալով, որ իր փրկչի ձեռքերում է, կծկվեց և սեղմվեց աշխատակցի ձեռքին
Բոլորը շոկի մեջ էին, նրանք և՛ արտասվում էին պահի հուզականությունից, և՛ ծափահարում էին աշխատակիցներին:
Բոլորը մտածում էին՝ վերջ, բայց հանկարծ էլի ձայն լսվեց ներսից:
Պարզվեց, որ փիսիկիները չորսն են:
Փիսիկները ծնվել էին վերջերս հենց շենքի տանիքին և չգիտես ինչպես ընկել էին անձրևատար խողովակի մեջ: Նրանց բախտը բերել էր, որ բնակիչները շուտ էին լսել ձայները և արձագանքել:
Փիսիկների փրկության մասին լուրը արագ տարածվեց ողջ թաղամասով և մարդիկ նրանց համար կաթ և այլ մթերքներ բերեցին:
Ահա, թե ինչպես մարդկային սրտացավությունը փրկեց փոքրիկների կյանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն