Բազուկ պետք է օգտագործել ամեն օր և ահա թե ինչու:
Բազուկը կարգավորում է գլյուկոզայի մակարդակը, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից և, ընդհանուր առմամբ, շատ օգտակար է:
100գ բազուկը պարունակում է 43 կալորիա, 0 գ ճարպ, 0 գ խոլեստերին, 4 գ բջջանյութ, 9 գ շաքար, 2 գ սպիտակուց:
Բազուկը պարունակում է վիտամին С, ֆոլաթթու,, երկաթ, մագնիում, լյումինաֆոր, կալիում:
Բազուկը իջեցնում է զարկերակային ճնշումը: Լայնացնում է զարկերակները և հանգստացնում է սրտի զարկերը: Խթանում է արյան շրջանառության համակարգի աշխատանքը:
Նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը արյան մեջ, մաքրում է անոթների պատերը, դրանով իսկ կանխելով սրտի նոպաների և ինսուլտի առաջացումը:
Բազուկը շատ օգտակար է հղիներին: Բազուկը հարուստ է ֆոլաթթվով, իսկ հղիներին շատ անհրաժեշտ է ֆոլաթթու, որի շնորհիվ պաշտպանում է տարբեր հիվանդություններից:
Բազուկը պայքարում է օստեոպարոզի դեմ: Բազուկը կարևոր դեր է խաղում օրգանիզմում կալցիումի յուրացման մեջ: Կալիցումը ապահովում է ոսկորների և ատամների առողջությունը:
[caption id="attachment_12688" align="alignnone" width="900"] Բազուկը վերահսկում է դիաբետը: Դիաբետով տառապող մարդիկ կարող են սննդակարգում ներառել բազուկ: Բազուկը վերահսկում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:[/caption]
Բազուկը բուժում է անեմիան: Բազուկը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ: Երկաթը շատ օգտակար է անեմիայի դեպքում:
Բազուկը կանխում է քաղցկեղի առաջացումը: Բազուկի մեջ պարունակվող բետացիանինը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի և կրծքի քաղցկեղի բջիջները;
Բազուկը հանում է փորկապությունը, քանի որ հարուստ է բջջանյութով, մաքրում է հաստ աղին, ստամոքսից դուրս է բերում տոքսինները:
Լավացնում է ուղեղի աշխատանքը: Բազուկը բարձրացնում է մտավոր և ֆիզիկական գործունեությունը 16%-ով: Այն կանխում է թուլամտությունը լավացնում է ուղեղի ընդհանուր աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն