Ցանկանո՞ւմ եք լինել միշտ երջանիկ ձեր սիրելիի հետ, ուրեմն պարզապես արեք այս բաները, դրանք շատ կարևոր են:
Մի աշխատեք գիշերը
Եթե անգամ շատ գործ ունեք, դա կսպասի, ավելի լավ է այդ ժամանակը անցկացրեք ձեր սիրելիի հետ:
Հարցեր մի քննարկեք քնելուց առաջ
Եթե օրվա ընթացքում ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, ապա այդ մասին խոսեք օրվա ընթացքում, գտնելով հարմար պահը: Գիշերը լավ է խոսել հաճելի բաների մասին, միասին ծիծաղել, ֆիլմեր դիտել;
Գրկեք իրար
Աշխատանքային լարված օրվանից հետո գրակախառնություններն ու համբույրները հենց այն են ինչ պետք է հանգստանալու համար: Գրկխառնվեք և բացասական մտքերը կանհետանան:
Պառկեք քնելու միաժամանակ
Սովորություն դարձրեք միասին քնելը, դա ավելի մտերմացնում:
Հեռախոսը մի կողմ դրեք
Այսօր շատ զույգեր պառկում են հեռախոսը ձեռքներին: Լավ կլինի այդ ժամանակը նվիրել սիրելիին, գգվել նրան:
Երեխաներին քնեցրեք առանձին սենյակում
Դուք պետք է ունենաք ձեր անձնական տարածքը: Երեխաները կարող են երբեմն ձեզ մոտ քնել, բայց դա չպետք է սովորություն դառնա:
Անկեղծ եղեք միմյանց հետ
Զույգերը պետք է իրար հայտնեն ամեն ինչ, թե լավը, թե վատը: Գաղտնիքները և վիրավորանքները ոչ մի լավ բանի չեն տանում, փչացնում են տրամադրությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն