Դերասանուհի Յուլյա Ֆինկն ու հաղորդավար Արտյոմ Կարապետյանը տարեվերջին ծնողներ դարձան։ 9 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինները զույգ որդիներ ունեցան, որոնց տվեցին Լեո և Մուշեղ անունները:
Դերասանուհին Ինստագրամի «սթորի» հավելվածում առաջին անգամ լուսանկար է հրապարակել որդիներից մեկի հետ` «Առավոտ» մակագրությամբ։
Ի դեպ, փոքրիկների ծննդից հետո Tert.am Life–ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը նշել էր, որ երջանկությունն անսպառ է, անծայրածիր:
loading...