Իմացեք, թե ինչ են նշանակում այդ սրվակների վրա  BB, CC, DD և PP տառերը, որպեսզի հասկանաք, թե որ կրեմն է ձեզ անհրաժեշտ:

BB – beauty balm- կրեմներ

  • հիանալի  հարթեցնում է
  • հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար
  • չորացնում է պզուկները, հանում է բորբոքումը
  • հարթեցնում է մաշկի տոնը
  • հանում է պիգմենտացիան
  • հիանալի հիմք է դիմահարդարման համար
  • պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից

Չնայած  այս կրեմի վերը նշված առավելություննրին,  ВВ կրեմը չի կարող փոխարինել   մաշկի խնամքի այլ միջոցներին և  հարկ չկա հրաժարվել մաշկի խնամքի մյուս բոլոր միջոցներից:

СС-կրեմներ

СС-  сolor сontrol-  կրեմը նախատեսված է մաշկի գույնը վերահսկելու համար:

  • պայքարում է մաշկի դեղնության կամ կարմրության դեմ
  • ունի թեթև կառուցվածք
  • սպիտակեցնում է մաշկը, թարմ տեսք է հաղորդում
  • հարմար չէ յուղոտ և խնդրահարույց մաշկի համար

DD- daily defence – կրեմներ

Այս կրեմները նախատեսված են  մաշկը  արևի ճառագայթներից,  տոքսիկ նոյւթերից,  արտանետվող գազերից, արտաքին ցանկացած ազդեցությունից պաշտապանելու համար:

Այս կրեմի օգտագործումը չի կարելի չարաշահել, քանի որ կարող է փակել ծակոտիները, այս կրեմը  հարմար է ծերացող մաշկի համար:  Այս կրեմները  թափանցիկ են և չեն կարող  փոխարինել հիմնական տոնային կրեմին:

ЕЕ- extra еxfoliation – կրեմներ

  • հեռացնում է մաշկի մեռած  բջիջները
  • պաշտպանում է արևի ճառագայթներից
  • հարթեցնում է,  մաշկին փայլ է տալիս
  • պայքարում է բորբոքումների դեմ

Այս կրեմները չի կարելի հաճախ օգտգործել, բացի այդ խորհուրդ չի տրվում  օգտագործել  նուրբ և զգայուն մաշկի դեպքում:

РР- Pink рerfect- կրեմներ

Այս կրեմները հիմնականում  կիրառվում են որպես դիմահարդարման հիմք:  Հիանալի կերպով հարթեցնում է կնճիռները, սպիերը, փոքրացնում է ծակոտիները:Կրեմը քսելուց առաջ պետք է մաշկը լավ մաքրել և խոնավեցնել   հատուկ միջոցներով: Այս կրեմը հարմար է ցանկացած մաշկի համար, սակայն այն չեն օգտագործում  որպես դիմահարդարման  համար  ինքնուրույն միջոց:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

loading...