Ձուն համարվում է ամենասննդարար մթերքներից մեկը: Սա սպիտակուցների շտեմարան է: Բացի այդ ձուն հարուստ է միներալներով և վիտամիններով և այլ օգտակար բաղադրիչներով:
Ձվից տարատեսակ ուտեստներ են պատրաստում, ձուն շատերի համար նախաճաշի անբաժանելի բաղադրիչն է:՛
Մեզանից շատերը, եթե ոչ բոլորը ձուն պահում ենք սառնարանում, ցածր ջերմստիճանի տակ:
Սակայն պարզվում է, որ այս մթերքը չի կարելի պահել սառնարանում, մեծ է վտանգը սալմոնելոզով վարակվելու վտանգը:
Ամերիկյան հետազոտողները պարզել են, որ եթե ձուն պահվում է ցածր ջերմաստիճանում ապա սալմոնելոզի հարուցիչը հեշտությամբ է բազմանում:
Եվրոպայում հավերին պատվաստում են սալմոնելոզի հարուցիչի դեմ, և նշանակում է, չկա այդ բակտերիայով վարակվելու վտանգ:
Բայց խնդիրն այլ է, այն կարող է առաջացնել սննդային թունավորում: Եվ վատն այն, որ այդ բակտերիայի առկայության մասին ոչ մի կերպ չի կարելի իմանալ ձվի արտաքին տեսքից, քանի որ չի փոխվում, ոչ գույնը, ոչ էլ հոտը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն