Գլխացավը, ինչպիսին էլ որ այն լինի անտանելի է: Գլխացավին դիմանալը դժվար է և ցավն ի հայտ գալու դեպքում անմիջապես ցավազրկող ենք խմում:
Պետք է տարբերել գլխացավերը և իմանալ, թե որ դեպքում ինչ անել:
Կլաստերային գլխացավեր
Կլաստերային գլխացավերի ժամանակ ցավը զգացվում է դեմքի մի կողմում և կարող է ուղեկցվել այդ կողմի այտուցով, կարմրությամբ, քրտնոտությամբ: Կլաստերային ցավի ժամանակ քիթը կարող է խցանվել, և աչքից կարող է արցունքահոսություն լինել: Այդ ցավերը լինում են էպիզոդիկ, կարող են տևել 15 րոպեից մինչև 3 ժամ:
Բուժում- քթանցքերից յուրաքանչյուրին քսել կապսաիցինով մազ, որը ստանում են կծու պղպեղից և ցավը կմեղմանա:
Միգրեն
Միգրենի ժամանակ գլխի խորքում զգացվում է պուլսացիա, որպես կանոն միակողմանի, այդ ցավը կարող է տևել մի քանի օր: Միգրենով տառապող մարդիկ զգայուն են լույսի և ձայնի նկատմամբ: Այդ ցավերի ժամանակ լինում են նաև սրտխառոց, փսխում,: Կանանց մոտ ավելի հաճախ է նկատվում միգրենը քան տղամարդկանց:
Բուժում – օմեգա -3 ճարպաթուներ, վիտամին В 12, մագնիում:
Լարված գլխացավեր
Այս տիպի ցավը ի հայտ է գալիս բութ ցավի տեսքով, և ցավի զգացողությունը տարածվում է ողջ գլխում: Մարդու մոտ կարող է դիտվել ցավ պարանոցի կամ ուսի մկանների շրջանում: Այս ցավերը պայմանավորված էն սթրեսով և կարող են ուղեկցվել սրտխառնոցով և փսխումով:
Բուժում - ցավը մեղմելու համար խմել կոճապղպեղով կամ անանուխով թեյ:
Սինուսային գլխացավեր
Հաճախ սա շփոթում են միգրենի հետ: դրանք իսկապես իրար շատ նման են: Բայց առաջացման պատճառը տարբեր է: Սինուսային գլխացավեր ունենում են սեզոնային ալերգիա կամ սինուսիտ ունեցող մարդիկ: Սինուսային գլխացավը կարող է նաև սինուսի ինֆեկցիայի ախտանշան լինել:
Բուժում – հնարավորին շատ հեղուկներ, հատկապես տաք ջուր, կիտրոնով թեյ և ինֆեկցիաների դեմ պայքարող միջոցներ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն