ՄԱՄ, իմ սիրելի, իմ թանկագին մայրիկ, խոնարհվում եմ քո առաջ,

ներիր ինձ մամ, այն արցունքների համար, որ երբևէ հոսել են քո աչքերից իմ պատճառով,

ներիր այն բոլոր ճերմակ մազերի համար, որ ճերմակել են ինձ համար,

ներիր ինձ, եթե երբևէ  անզգուշաբար խոսք եմ ասել , որ դիպել է սրտիդ ու ցավ պատճառել, բայց դու երբեք ցույց չես տվել,

ներիր այն բոլոր կնճիռների համար, որ առաջացել են դեմքիդ ինձ համար մտահոգվելու պատճառով, այնքան կուզեի հարթել դրանք:

Շնորհակալ եմ քեզանից  ՄԱՄ  այն գեղեցիկ անվան համար, որ տվել ես ինձ ու ողջ կյանքում քնքշությամբ ես արտասանել այն:

Իմ պահապան հրեշտակ, շնորհակալ եմ քեզ, որ լույս աշխարհ ես բերել ինձ, որ տեսնեմ ու զգամ քո ջերմությունը, քո սերը, ամենանվիրական, ամենամեծ, ամենաիսկական սերը:

Առանց քեզ իմ օրն արև չունի, առանց քեզ  իմ գիշերը լուսին չունի, առանց քեզ տունը դատարկ է ու ամռան տապին շատ սառն է:

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՄԱՄ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...