Ներկայացնում ենք մի հետաքրքիր և արդյունավետ դիետա, Անգլիական դիետան, որ  նախատեսված է մեկ շաբաթվա համար և թույլ է տալիս այդ ընթացքում 5-8 կիլոգրամ քաշ գցել: Այն ունի հետաքրքիր յուրահատկություն, այն ի հեճուկս մյուս բոլոր ավանդական դիետաներկի` առաջարկում է ամենամեծ ու կալորիական սննդի ընդունման մասնաբաժինը նախատեսել ընթրիքի համար, որը, սակայն չպետք է ընդունվի ավելի ուշ, քան 19-00:

Անգլիական դիետայի տարբերակներ են`

Նախաճաշ (մոտ 200 կիլոկալորիա) 

1 - ին տարբերակ: մեկ եփած ձու կամ ձվածեղ, սև հացի, 100 գրամ թարմ քամած հյութ:

2 - րդ տարբերակ – խյուսեր, մեկ ճաշի գդալ չամիչ , 150 թարմ մրգահյութ.

3 - րդ տարբերակ: 2 ճաշի գդալ ցորենից պատրաստված խյուս մեկ բաժակ յուղազտված կաթով, խնձոր.

4 –րդ տարբերակ: 200 գրամ մրգային սալաթ, 150 գրամ անյուղ կեֆիր:

Ճաշ (մոտավորապես 300 կիլոկալորիա). 

1 - ին տարբերակ: 1 կարտոֆիլ կեղևով թխված, 100 գրամ կաթնաշոռ քաղցր մրգերի հետ, կարելի է նաև փոխարինել գոլորշու վրա պահված չրերով, մեկ գդալ բուսական յուղով համեմված բանջարեղենով սալաթ, ապելսին, խնձոր, տանձ

2 - րդ տարբերակ: բանջարեղենային ագար, 25 գրամ քերած բրինզա տիպի պանիր, 1 50 գրամանոց ցորենի բուլկի, տանձ կամ խնձոր

3 - րդ տարբերակ: 2 կտոր չորահաց, 50 գրամ թխած լոբի, 100 գրամ թարմ մրգեր

4 - րդ տարբերակ: բանջարեղենով, լոլիկով, պանրով, սնկով և երկու ձվով օմլետ, 1 խնձոր


Ընթրիք (Մոտ 500 կիլոկալորիա) 

1 - ին տարբերակ: լոբիով տաք ուտեստ, 100 գրամ թարմ միրգ

2 - րդ տարբերակ: կաթնային կամ բանջարեղենային ապուր, 25 գրամ քերած անյուղ պանիր բրինզա տեսակի, 1 ցորնային բուլկի, 50 գրամ ծիրանաչիր, պանրի հետ թրջած

3 - րդ տարբերակ: 1 մեծ կարտոֆիլ կեղևով թխված, գազար, կաղամբ, 2 բաժակ կոֆիր, որի մեջ ավելացնել մի քանի հատ ծիրանաչիր

Այս դիետան այդքան էլ հեշտ չէ պահելը և շաբաթից ավել այդ դիետային հետևելը խստիվ արգելվում է, այն կրկնել կարելի է կես տարուց ոչ շուտ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

loading...