Ուղղակի սարսափելի է, խոսքեր հնարավոր չէ գտնել: Հնարավոր չէ հուզմունքն ու զայրույթը զսպել:  Մարդկանց դաժանությունն ու տգիտությունը երբեմն չափ ու սահման չի ճանաչում: Եվ դա խորը ցավ  է պատճառում, հատկապես, երբ դա վերաբերում է հիվանդ երեխաներին:

Այս 13-ամյա տղան դասարանում միայնակ է նստում,  Նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել:

Եվ ուսուցիչ կոչեցյալը  նրան նստեցրել է դասարանում բոլորից հեռու ու երեխաներին արգելում է նրա հետ շփվել: Նա երեխաներին ասել է, որ այդ տղան կարող է նրանց վարակել այդ մահացու հիվանդությամբ:

Տղան ոչինչ չէր ասում ծնողներին, որպեսզի նրանք չմտահոգվեին, առանց այն էլ նա նրանց աչքերում  տխրություն էր տեսնում:  Նա համակերպվել էր իր վիճակի հետ:

Տղան դպրոցից գնում էր տուն ու փակվում սենյակում:

Ծնողները  ցանկանում էին շփվել նրա հետ, ուզում էին նրա հետ լինել ամեն վայրկյան,  ամեն րոպե, բայց տղան խուսափում էր:

Մի օր հայրը նրան հարցրեց.
- Որդիս, ինչու ես շարունակ փակվում քո սենյակում, մենք անհամբեր սպասում ենք, որ  դու գաս տուն, միասին նստենք, իրար գրկենք,  իրար հետ խոսենք, իրար հետ երազենք:

- Ես չեմ ուզում ձեզ վարակել, - անմիջապես ասաց տղան:

- Իսկ ինչու ես մտածում, որ կարող ես վարակել, զարմացած հարցրեց հայրը:

- Ուսուցչուհին է ասել,  նա արգելել է ինձ հետ շփվել մյուս երեխաներին, ես հասկանում եմ, հայրիկ ես հիվանդ եմ և ես իրավունք չունեմ մյուսներին վարակել:

- Սիրելիս, քաղցկեղը վարակիչ հիվանդություն չէ, ուսուցչուհին պարզապես չգիտի  թե ինչ հիվանդություն է դա:

Հաջորդ օրը հայրը որդու հետ գնաց դպրոց: Մտավ նրա դասարան և երբ տեսավ տղայի նստարանը  դասասենյակի մի անկյունում  բոլոր նստարաններից հեռու դրված, սիրտը ճմլվեց: Նա դիմեց երեխաներին

- Երեխաներ, ձեր դասընկերը հիվանդ է բայց նրա հիվանդությունը վարակիչ չէ: Նա բուժվում է, տեսեք ես նրան միշտ գրկում եմ և չեմ վարակվել,  հետո մի բան լավ իմացեք, ոչ ոք ապահովագրված չէ հիվանդություններից:  Շատ ավելի  վատ է հոգու չարությունն ու դաժանությունը,  որով հիվանդ է ձեր ուսուցչուհին,  վախեցեք նրանից վարակվելուց, որովհետև չարությունն ու դաժանությունը  հաստատ չեն բուժվում: Դուք հանգիստ կարող եք շփվել ձեր դասընկերոջ հետ, եթե սիրում եք նրան:

Նա դասարանից դուրս գալուց հետո քայլերն ուղղեց տնօրենի կաբինետ:

Հաջորդ օրը ուսուցչին ազատեցին աշխատանքից, իսկ տղայի դասընկերները նորից սկսեցին շփվել ու ընկերություն անել տղայի հետ:

Բայց արդյոք, դա էր ուսուցչի արժանի պատիժը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...