Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ և առողջ եղունգներ: Գեղեցկության սրահների ծառայություններից ոչ բոլորն են կարողանում օգտվել: Այս միջոցը կօգնի ամրացնել եղունգները և մոռանալ այնպիսի խնդիրների մասին ինչպիսիք են շերտավորումը և սունկը:
Ինչպես աճեցնել ամուր եղունգներ
Բաղադրիչներ
1 ճաշի գդալ չորացրած երիցուկ
1 ճաշի գդալ կռատուկի արմատ
1 ճաշի գդալ արևքուրիկ
1 ճաշի գդալ չորացրած եզան լեզու
1 լիտր եռացրած ջուր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները միացնել, վրան լցնել եռացրած ջուր և թրմել 1 ժամ:
Այնուհետև քամել և ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև մի քանի կաթիլ եթերային յուղ:
Ձեռքեըը պահել այդ եփուկի մեջ մոտ 30 րոպե, որից հետո առանց լվանալու ձեռքերին քսել ձեռքի խնամքի համար նախատեսված կրեմ:
Այս վաննան պետք է անել շաբաթը 4 անգամ, կարելի է նաև ամեն օր, մեկ շաբաթից ցանկալի արդյունքն ակնհայտ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն