Զուգարանակոնքի ջրի բաքը հիանալի հնարավորություններ ունի, այն գումար կամ թանկարժեք իրեր, փաստաթղթեր պահելու հիանալի թաքստոց է, իհարկե դրանք նախապես փաթաթվում են ցելոֆանով:
Իսկ երբևէ մտածե՞լ եք այնտեղ ատամի մածուկ դնել: Փորձեք և րա շնորհիվ զուգարանակունքը միշտ թարմ «կբուրի»:
Այսօր շուկայում առաջարկվում են բազմաթիվ միջոցներ զուգարանականոքը մաքրելու և միշտ թարմ օդ ապահովելու համար: Իհարկե դրանցից շատերը բավականին լավ մաքրում են, բայց երկարատև արդյունք չեն ապահովում: Ստացվում է այսօր մաքրում ես, վաղը զգում ես, որ կրկին «վատ» հոտ է գալիս:Այս հնարը կօգնի զուգարանում միշտ թարմ օդ պահպանել:
Վերցրեք սովորական ատամի մածուկ, թեկուզ ամենաէժանագինը, սակայն ամենակարևորը որ այն պարունակի մենթոլ: Սրվակը մի քանի տեղից ծակծկեք ասեղով, որքան հնարավոր է շատ անցքեր արեք, և դրեք այն ջրի բաքի մեջ և ամեն անգամ ջուրը քաշելով դուք կթարմացնեք զուգարանակոնքի հոտը:
Մենթոլը հաճելի հոտ է տարածում և նաև ախտահանում է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն