Երբեմն հյուրերը գալիս են  ամենաանհարմար պահին և անակնկալի են բերում:  Դուք անմիջապես  զբաղվում եք հյուրասիրությամբ մոռանալով որոշ մանրուքների մասին, որոնք  աչքի են զարնում և ձեր հյուրերը ձեր տանից  հեռանում են որոշակի կարծիք կազմած:

Տհաճ հոտ

Առաջինը, ինչին պետք է ուշադրություն դարձնել դա բնակարանում տիրող հոտն է: Տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել  օրինակ սանհանգույցի խցանումներով, տանը կուտակված աղբով, բնակարանում կարող է զգացվել զուգարանի տհաճ հոտը,  եթե ձեզ համար այդ հոտը սովորական է, ապա հյուրի համար դա շատ տհաճ կլինի:

Կեղտոտ հատակը

Ուշադիր նայեք ձեր հատակին, միգուցե դուք մոռացել եք մաքրել հատակին թափված հյութը,  կամ  ցեխոտ կոշիկներով  շրջում եք բնակարանում:  Երբեմն դժվար է  հատակը մաքուր պահել հատապես եթե տանը երեծաներ կան,  այնումենայնիվ պետք է ուշադրություն դարձնել հատակի մաքրությանը:

Հայելիների վրա մատնահետքերը

Պետք է կանոնավոր կերպով մաքրել հայելին, որքան էլ բնակարանը մաքուր լինի, հայելու վրա մատնահետքերը  գեղեցիկ չեն նայվում:

Տնային բույսերը

Բնակարանում շատ գեղեցիկ են նայվում բույսերը,  սակայն երբեմն մոռանում ենք հոգ տանել դրանց մասին, ջրել ու խնամել, մոռանալով, որ նրանք մեր խնամքի շնորհիվ են  պահպանում իրենց թարմ ու գեղեցիկ տեսքը:

Ճաշի սեղանը

Պետք է մշտապես մաքուր պահել սեղանի սփռոցը,  սեղանին պետք է միշտ դրված լինի անձեռոցիկ, ամենանգամ ուտելուց հետո պետք է լավ մաքրել սեղանը խոնավ լաթով:

Զուգարանակոնք

Որոշ տնտեսուհիներ մոռանում եք կանոնավոր կերպով լվանալ զուգարանակոնքը: Զուգարանակոնքը պետք է  միշտ մաքուր պահել, քանի որ դա առաջին հերթին  կարևոր է դրանից օգտվողների առողջության համար և հետո հաճելի է օգտվել մաքուր զուգարանականքից, և չի բացառվում, որ անսպասելիորեն եկած հյուրը հանկարծ զուգարանից օգտվելու ցանկություն կարող է ունենալ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...