Այս նշանի ներքո ծնված մարդիկ իմաստուն են: Նրանք օբյեկտիվ են իրենց դատողություններում և թույլ չեն տալիս հույզերին միջամտել իրենց գործողություններին:
Ցուլերն անկախ են, նրանց ազատությունը սահմանափակելու ցանկացած փորձ կարող է պատճառ դառնալ նրանց հետ հարաբերությունների ավարտին:
Նրանք ազատասեր են, ինքնուրույն, և երջանկությունը նրանց համար դա անկախությունն է:
Արտաքնապես նրանք կարող են սառը թվալ, սակայն շատ ընկերասեր են և միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել:
Նրանց համար կարևոր է, որ շրջապատում բոլորը երջանիկ լինեն: Ցուլերն անձնուրաց նվիրվում են և փոխարենը ոչինչ չեն պահանջում: Միայն թե, մի փորձեք սահմանափակել նրանց ազատությունը:
Ցուլերը, մոռանալով սեփական անձի մասին, ձգտում են օգտակար լինել շրջապատին:
Ցուլերն օժտված են իմաստությամբ: Նրանց ցանկացած խորհուրդը մեծ արժեք ունի շրջապատի մարդկանց համար, չնայած, որ երբեմն շրջապատի մարդիկ չեն ցանկանում դա խոստովանել:
Ցուլերն արդարամիտ են ու ճշմարտախոս, նրանք երբեք չեն վարանի ասել այն, ինչ մտածում են, սակայն դա ոչ թե անզուսպ լինելու հետևանք է, այլ դրանով ցանկանում են օգնել դիմացինին շտկելու իր սխալները: Չնայած, որ դրանից ցուլերը շատ հաճախ են տուժում, ցավոք, մարդիկ առավել բարձր են գնահատում կեղծ գովասանքները և երկերասանությունը, քան դառը ճշմարությունը:
Ցուլերը երբեք հետ չեն կանգնում իրենց դիրքորոշումներից:
Ցուլերը օժտված են ինտելեկտուալ անկախությամբ, նրանց երբեք հնարավոր չէ կարծիք կամ տեսակետ պարտադրել:
Նրանք միշտ մի քայլ առաջ են:
Ցուլերն անչափ հոգատար են, բարի, կամեցող, մեծահոգի են, առաքինի, երբեք չեն ստում, չեն սիրում մարդկանց շահագործել:
Ցուլեր, դուք հրաշալի եք:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն