Ուղեղի համար դժվար է, երբ Դուք լավ չեք նախաճաշում, ավտոմեքենա եք վարում և միաժամանակ խոսում եք հեռախոսով, ծխում եք, ալկոհոլ եք օգտագործում և միշտ սթրեսային իրավիճակներում եք գտնվում:
Մենք միշտ լարում ենք ուղեղը, սակայն փոխարենը ոչինչ չենք տալիս նրան:
Վլադ Սիուրեան փորձառու բժշիկ է, ով արդեն 10 տարի է Ռումինիայում Baghdasar-Arseni շտապօգնության հիվանդանոցի տնօրենն է: Նյարդաբանը արդեն 23.000 -ից ավելի վիրահատություններ է կատարել ուղեղի վրա: Նրա ամենափոքր հիվանդը 2 օրեկան էր:
Նա նշում է, որ եթե Դուք ամբողջ օրը հեռախոսի կամ համակարգչի մեջ եք, ապա պետք չէ սպասել, որ ուղեղը Ձեզ շնորհակալություն կհայտնի դրա համար:
Առողջ ուղեղ ունենալու համար առաջին քյալերը շատ հեշտ են և հասանելի բոլորին: Պետք է շուտ արթնանալ, տարրական մարզանք կատարել, խմել 2 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Առավոտյան պետք է արթնանալ որքան հնարավոր է շուտ, բացել պատուհանը և մաքուր օդ շնչել: Պարտադիր հիշել 2 բաժակ ջրի մասին:
Քնի ժամանակ ուղեղն արթուն է մնում, որպեսզի պահպանի օրգանների բնականոն աշխատանքը: Բացի դրանից ուղեղը նաև այլ գործողություն է կատարում:
Եթե մարդ քնում է ինչ-որ հարցի մասին մտածելով, ապա առավոտյան արթնանում է դրա պատասխանով: Մոռացեք անքուն գիշերների մասին, քունը ավելի լավ կօգնի գտնել հարցի պատասխանը:
Ուղեղը չի սիրում ծխախոտ, ճարպ, ալկոհոլ, բայց սիրում է մուգ շոկոլադ:
Ծխախոտը ուղեղի վրա ունենում է շատ վատ ազդեցություն, նույն ազդեցությունը, ինչ սրտի վրա:
Նախաճաշը պետք է լինի հանգիստ: Չի կարելի նախաճաշել ճանապարհին, կամ ոտքի վրա:
Ուղեղը չի սիրում ճարպ և միս: Նյարդաբանը նշումէ, որ եթե անգամ սիրում եք միս ուտել, ապա մի խնայեք և գնեք լավը:
Միսը ուղեղին ոչ մի օգուտ չի տալիս, բայց առողջարար հատկություններ ունի մարմնի համար: Աշխատեք օգտագործել քիչ կալորիականություն ունեցող միս`հնդկահավ կամ ձուկ: Ուղեղը ո’չ միս է սիրում ո’չ աղ: Պետք չէ չարաշահել այս մթերքները:
Ինչ վերաբերում է քաղցրավենիքներին, ապա նշենք, որ ոչ բոլորն են օգտագակար, հատկապես, եթե շաքարի քանակը շատ է:
Մուգ բնական շոկոլադ, տաք բնական կակաո, մեղր.հենց սա է անհրաժեշտ Ձեր ուղեղին:
Ճաշը պետք է չափավոր լինի: Չի կարելի ծանրաբեռնել ստամոքսը: Նախընտրությունը տվեք սովորական ջրին:
Ուղեղի առավելագույն ակտիվ ժամանակահատվածը 10.00-12.00 և 16.00-18.00 է: Եթե ուղեղը հոգնում է, կարող եք սուրճ խմել:
Ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է: Շատ կարևոր է կարողանալ ուրախանալ անգամ ցանկացած մանրուքից:
Պետք է մարզել հիշողությունը
Մոռացկոտությունը առաջանում է ոչ միայն մեծահասակների մոտ, այլև երիտասարնդերի մոտ: Ալցհեյմերի հիվանդությունից խուսափելու համար պետք է մարզել ուղեղը:
Ուղեղի մարզումները, մարդկանց հետ շփումը շատ կարևոր են ուղեղի համար:
Զբոսնեք, ճամփորդեք, նոր բաներ սովորեք, նոր ֆիլմեր նայեք, նոր գրքեր կարդացեք, տարբեր գլուխկոտրուկներ լուծեք:
Ուղեղի համար շատ կարևոր են շարժումները: Եթե մենք շարժվում ենք, ուրեմն ողջ ենք: 3 կարևոր բաներն են խոսքը, գրությունը, շարժը: Օրինակ պարը կանխում է ալցհեյմերի հիվանդության զարգացումը:
Լավ գիշերային քունը պետք է տևի 6 ժամ: ԱՅն մաքրում է ուղեղը աղբից:
Քնելուց 2 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը, մի կողմ դրեք հեռախոսը:
Ավելի լավ է գիրք կարդաք քնելուց առաջ: Այն կտրամադրի Ձեզ լավ հանգստի:
Եթե Դուք հետևեք այս խորհուրդներին, ապա շատ շուտով դրական փոփոխություններ կզգաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru֊ն