1. Կռատուկի (Репейное масло) յուղն ու գերչակի յուղը լավ են մազերի աճի համար: 2. Ծիրանի յուղը՝ մարմնի մերսման և եղունգների սնուցման համար: 3. Կծու կարմիր պղպեղի թուրմից պատրաստված դիմակները լավ են մազերի աճը խթանելու համար: 4. Մումիոն (կարող եք ձեռք բերել դեղատներում)՝ մաշկի ձգման հետքերի դեմ: Պարզապես մեկ հաբը լուծեք մարմնի գելի մեջ և քսեք հետքերին: 5. Լավանդայի եթերային յուղին ավելացնելով մի քանի կաթիլ կոնդիցիոներ՝ կկարողանաք մազերի թարմությունը երկար պահպանել: 6. Ծովի աղ՝ եղունգների և մարմնի վաննաների համար: 7. Ցորենի սերմերի յուղը սնուցում է չոր մաշկը: 8. Ժոժոբայի յուղը՝ աչքերի շուրջ մանր կնճիռների դեմ: 9. Սալիցիլաթթվի և ցինկի խյուսը չորացնում է բշտիկները: 10. Խնձորի քացախն օգնում է ոտքերի ցելյուլիտի և աստղիկների դեմ պայքարում: Պարզապես ամեն օր՝ լողանալուց հետո, ոտքերին խնձորի քացախ քսեք: 2 շաբաթվա ընթացքում աստղիկների գույնը կբացանա, մաշկը քացախից չի գրգռվի: 11. Թեյի ծառի յուղը հրաշալի միջոց է բշտիկների դեմ: 12. Բորային սպիրտը (Борный спирт)՝  բշտիկների դեմ: 13. Կապույտ կավից մարմնի և դեմքի դիմակներ կարող եք պատրաստել: 14. Վաղենակի հոմեոպատիկ քսուքը փափկեցնում է ոտքերի մաշկը: 15. Бадяга-ն օգնում է կապտուկների դեմ: 16. Ընկույզի կոսմետիկ յուղը՝ կնճիռների և աչքերի կապտուկների դեմ: 17. Գլիցերինը փափկեցնում է ձեռքերի մաշկը: 18. Նշի յուղը կանխարգելում է մաշկի ձգման հետքերի ի հայտ գալը: 19. Երկուական թեյի գդալ վիտամիններ А+Е, կիտրոնի հյութն ու դիմեկցիդը լավ խառնեք, քսեք գլխամաշկին, փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, թողեք մնա 1 ժամ, այսպես կարագացնեք մազերի աճը: 20. Անանուխի յուղը քսեք քունքերին՝ կկանխարգելեք անքնությունը:

loading...