1. Աշխարհն ուզում է, որպեսզի Դուք բթամիտ մնաք: Ինչքան Դուք ավելի բթամիտ եք, այնքան ավելի հեշտ է Ձեզ ապրանքներ և ծառայություններ վաճառել: Հեռուստացույցի անկյունագծի չափը հակադարձ համեմատական է ինտելեկտի գործակցին: 2. Չի կարելի կուրորեն հավատալ կրթական համակարգին: Ուսումնական ծրագիրը հնացել է Ձեր ուսուցման առաջին օրը: 3. Կարդացեք առանց կանգառի: Կարդացեք, ինչքան հնարավոր է՝ շատ: 4. Սովորեք շփվել շրջապատի հետ: Խուսափել մարդկանցից` համարելով նրանց անարժան շփվելու համար, նշանակում է՝ չգտնել հաճախորդ, ընկերներ կամ աշխատանք: 5. Լինել ամաչկոտ, դա ժամանակի իզուր վատնում է: 6. Որքան հնարավոր է շատ շփվեք տարիքով Ձեզանից մեծ մարդկանց հետ: Փորձեք հասկանալ նրանց արժեհամակարգը, նրանց մտահորիզոնը և տրամաբանական կապերը` իրավիճակի և կայացրած որոշումների հետ: 7. Գտեք մարդկանց, որոնցով կարելի է հիանալ, և աշխատեք գերազանցել նրանց: 8. Փող մի ծախսեք անիմաստ բաների վրա. կուտակեք այն ինչ-որ լուրջ բանի համար: Դա կօգնի Ձեզ նաև փող ծախսել բիզնեսում` մտածված և նպատակային: 9. Նրանից հետո, երբ Դուք սովորեք տնտեսել, սովորեք նաև վաստակել: 10. Ավելի քաշ մի հավաքեք երիտասարդության ժամանակ: Դա կկրճատի Ձեր ակտիվ կյանքը 10-20 տարով: 11. Սովորեք կերակուր պատրաստել: Ինչ-որ բանի մասին մտածելու ամենալավ ժամանակն այն է, երբ Դուք բաղադրիչներ եք կտրատում աղցանի համար: 12. Լավ քնեք գիշերը: Քնի պակասությունը վատ ազդեցություն է ունենում որոշման կայացման որակի վրա: 13. Գրի առեք Ձեր գործերը: Հիշողությունը բավարար չէ, ինչքան էլ որ այն ֆանտաստիկ լինի: 14. Ունեցեք մեծ երազանք: 15. Մինչև գործունեության ոլորտը փոխելը դարձեք Ձեր գործի մասնագետը: 16. Մի փորձեք ուղղել մարդկանց, այլ փնտրեք նրանց, ովքեր դեռ չեն փչացել:

loading...