Կանայք օգտագործում են յուրաքանչյուր հնարավոր միջոց` իրենց նպատակներին հասնելու համար: Հաջողություն գրավելու համար շատերը թալիսման են օգտագործում, և կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր սեփական թալիսմանը:
Խոյ Խոյերը հայտնի են իրենց համառությամբ և նպատակասլացությամբ: Այս նշանի տակ ծնված թույլ սեռի ներկայացուցիչները մեծ կենսական ուժ ունեն, որն անհրաժեշտ է ճիշտ ուղղորդել: Այդ բանում կօգնի ոսկե գեղմը:
Ցուլ Աղջիկ Ցուլերին, որպես ամենօրյա թալիսման, գերազանց կսազի ոսկուց պատրաստված ցուլը: Ցուլերի գերակայություններից մեկը լավ նյութական դրությունն է, ինչում էլ կօգնի նշված թալիսմանը:
Երկվորյակներ Երկվորյակների համար հարմար կլինի այնպիսի թալիսմանը, ինչպիսին բանալին է, ընդ որում, ցանկալի է, որպեսզի այն զույգ լինի: Նյութը կարևոր չէ, բայց ավելի լավ է, որ այն չլինի արծաթից կամ ոսկուց: Ընդհանրապես, յուրաքանչյուր զույգ առարկա լավ թալիսման կլինի:
Խեցգետին Ձեր ուժեղ կողմը սիրելու և մոտ մարդկանց մասին հոգ տանելու ընդունակությունն է, ուստի գտեք Ձեզ համար սրտի տեսքով թալիսման: Այն գերազանց ուղեկից կլինի ընտանեկան կյանքում և առօրյա գործերում:
Առյուծ Աղջիկ Առյուծներին իրենց ամենօրյա գործերում կօգնի առյուծի կամ աստղի պատկերը: Աստղը կարող է լինել յուրաքանչյուր ձևի: Ընդ որում, յուրաքանչյուր թալիսման, որը նման է աստղի, կարող է շատ հարմար լինել:
Կույս Կույսերին անհրաժեշտ է հոգեբանական հենարան և վստահություն վաղվա օրվա նկատմամբ: Հասնել ներքին ներդաշնակության և նաև ներդաշնակության` շրջապատող մարդկանց հետ, կին Կույսերին կօգնի աստղածաղկի (астра) տեսքով թալիսմանը:
Կշեռք Կշեռքներն անդադրում հետազոտողներ են, որոնք ընդունակ են գնալ ամեն ինչի, միայն թե ճանաչեն իրենց և շրջապատող աշխարհը մինչև վերջ: Դրանում Ձեզ կօգնի գրքի տեսքով թալիսմանը:
Կարիճ Կարիճին գերազանց կսազի այդ կենդանակերպի կենդանու նշանով ամենօրյա թալիսմանը: Այն կօգնի Ձեզ գտնել ներքին հավասարակշռություն, ինչպես նաև հասնել երջանկության և պահպանել այն:
Աղեղնավոր Հին ժամանակներից Աղեղնավորներն իրենց պարանոցին կրել են պայտի տեսքով թալիսման, ինչը պատահական չէ, քանի որ Աղեղնավորները հաջողություն են բերում ոչ միայն իրենց, այլ նաև շրջապատողներին: Պայտը կօգնի կանանց ներդաշնակել աններդաշնակը` աշխատանքը և ընտանիքը, սերը և անկախությունը:
Այծեղջյուր Սև կատուն վատ նշան է, բայց ոչ կանանց համար, ովքեր ծնվել են Այծեղջյուրի նշանի տակ: Սև կատվի պատկերը կօգնի գտնել երկրորդ կեսին և հասնել հաջողությունների աշխատանքում:
Ջրհոս Աղջիկ Ջրհոսներին խորհուրդ է տրվում կրել շատ գործուն թալիսման` արծաթյա հրեշտակ: Այն Ձեր կյանքը կդարձնի շատ ներդաշնակ: