Անձրեւային եղանակին տուն ենք վերադառնում թրջված կոշիկներով, սակայն երբեմն հարկ է լինում նորից դուրս գալ։ Ինչպե՞ս վարվել։ Հարկավոր է կոշիկների մեջ դնել վառած էլեկտրական լամպ (40 կամ 60 վատտ հզորության)։ Ճիշտ է, կաշին չի սիրում այդքան արագ չորացում, բայց այդ ձեւով կոշիկները շուտ են չորանում։ Մի փոքր ավելի դանդաղ (30 րոպե-1 ժամ), բայց կաշվի համար անվնաս ձեւ. կոշիկները կչորանան, եթե դրանցից յուրաքանչյուրի մեջ դնեք տոպրակներում լցված տաքացրած աղ։ Տուն մտնելուց անմիջապես պետք է կոշիկները մաքրել, անհրաժեշտության դեպքում մածուկ քսել։ Բայց հիշեք, մածուկի մեծ քանակությունից կոշիկը փչանում է, կաշին` ճաքճքում։ Խոնավ կոշիկները չի կարելի չորացնել ջեռուցիչի մոտ։ Նախ պետք է կեղտոտ կոշիկները լվանալ սառը ջրով (բայց ոչ թավշակաշվե կոշիկները), հետո մեջը մտցնել ճմրթված թերթ։ Մի քանի ժամ հետո թերթը կներծծի ավելորդ խոնավությունը։ Թաշվակաշվե կոշիկները պետք է մաքրել ռետինե հատուկ խոզանակով։ Խորհուրդ է տրվում կոշիկները պահել գոլորշու վրա։ Շատ կեղտոտված մասերը կարելի է սրբել անուշադրի սպիրտի մեջ թրջած լաթով, հետո ռետինով։ Խորհուրդ է տրվում սպիտակ կոշիկները շաբաթական մեկ անգամ սրբել կաթով կամ թթվասերով։ Լաքե կոշիկները չի կարելի դնել ջեռուցիչների մոտ, լաքը ճաքճքում է։ Եթե նույնիսկ ամեն օր չեք հագնում այդ կոշիկները, միեւնույն է, ժամանակ առ ժամանակ սրբեք կաթով եւ քսեք գերչակի ձեթ կամ գլիցերին։ Խամրած մասերին կարելի է սոխ քսել, հետո փայլեցնել։ Գլիցերինի փոխարեն կարելի է վազելին օգտագործել։ Փայլը պահելու համար կարելի է նաեւ երբեմն ձվի սպիտակուց քսել։ Եթե կոշիկները չորանալուց ճռճռում են, ներբանների եզրերին կաթեցրեք մի քիչ օլիֆ (վուշաձեթ) կամ գիշերը դրեք թաց գորգի վրա։ Կաուչուկե ներբանները սկզբում մաքրեք խոնավ սպունգով եւ հետո գլիցերին քսեք։ Կանացի կոշիկների, գոտիների եւ լաքե մյուս իրերի գեղեցիկ տեսքը պահպանելու համար դրանք պետք է շփել գերչակի ձեթով, իսկ այնուհետեւ փափուկ լաթով շփել մինչեւ կաշվի փայլելը։ Լաքե կոշիկը գեղեցիկ փայլ կստանա, եթե ժամանակ առ ժամանակ այն շփեք կտրած սոխով, այնուհետեւ բրդյա կտորով։ Նոր կոշիկները շատերին են անհանգստություն պատճառում։ Շատ հաճախ նոր կոշիկ հագնելիս ոտքերի տակ այրոցք է առաջանում։ «Մեղավորը» ներբաններն են։ Ելքը միակն է. ներբաններին պետք է քսել 3 տոկոսանոց քացախի լուծույթ։ Տոն օրերին մի հագեք բոլորովին նոր կոշիկներ։ Դրանք նախապես հագնելով` լայնացրեք։ Հակառակ դեպքում կփչացնեք ձեր տրամադրությունը։ Հին կոշիկների կաշին կարելի է թարմացնել` այն շփելով բեւեկնի եւ 3-4 կաթիլ խառնուրդի մեջ թրջած լաթով։ Շփելուց հետո կոշիկին քսուք քսել եւ փայլեցնել թաշվե կտորով։

loading...