21-ամյա Ստեֆանան կալանավորվեց այն բանից հետո, երբ 11-ամյա տղայի մայրը իր որդու հեռախոսի մեջ հայտնաբերեց նրա կողմից ուղարկված սեքսուալ բնույթի նամակներ: Երեխայի խոսքերով, այդ նամակները Ստեֆանան իրեն սկսել էր ուղարկել այս տարվա փետրվարից: Մայրը դա նկատել էր հունիսի 15-ին և անմիջապես ոստիկանություն էր դիմել: Ստեֆանին – հատուկ մարտարվեստի մարզիչ է: Հաղորդագրությունների միջոցով նա 11-ամյա աշակերտին էր ուղարկում իր մերկ լուսանկարները: Մեկ ամիս առաջ Ստեֆանին դարձել է 21 տարեկան: Ստեֆանին մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փորձի մեջ:
Փոքրիկը անընդհատ ստանում էր հաղորդագրություններ, որոնց մեջ հիմնականում իր մարզչի մերկ լուսանկարներն էին: Մարզիչը փորձում էր ամեն ինչ տանել դեպի սեռական հարաբերությունների: Փոքրիկը նույնիսկ մորը պատմել է, որ իր մարզիչը պարապունքների ժամանակ սկսել է շոյել նրան ու համբուրել: Երբ նա սկսել է դա անել, տղան խնդրել է նրան չանել այլևս: Ստեֆանին նույնիսկ իր ծննդյան 21-ամյակին էր կանչել փոքրիկին, ասելով, որ նրանք երկուսով միայնակ կլինեն իր տանը և կանեն այն, ինչ ցանկանան: Չնայած այն հանգամանքին, որ նա համարվում էր այդ սպորտդպրոցի լավագույն մարզիչը, նրան կալանավորեցին ու նրա սոցիալական ցանցերի բոլոր հաշիվները փակվեցին:
Չնայած իր տարիքին, 11-ամյա տղան գիտեր իր արժեքը: Մի նամակի, որում Ստեֆանին գրել էր, որ սեռական հարաբերություններ է ցանկանում ունենալ իր հետ, տղան պատասխանել է. «Գիտեմ. բայց ես թքած ունեմ…»