SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ գողություն կատարելու կասկածանքով Շնգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Հայանիստ գյուղի բնակիչ, 38-ամյա Սամվել Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է՝ երեկ՝ նոյեմբերի 17-ին ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս տարվա ապրիլին ազերի բաշիբոզուկների դեմ հերոսաբար մարտնչած, ապրիլի 19-ին վիրավորված 20-ամյա Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու մեջ: Ըստ տուժածի հայտարարության, նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչև հարջոդ օրը՝ ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով՝ կատարել էին գողություն՝ տանելով ինչ ձեռքները պատահել էր՝ գազի բալոն, շաքարավազ, սուրճ, ալյուր և այլ իրեր: Ավտոմեքենան կայանված է եղել Շիրակի փողոցի 6ա շենքի բակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ գողունը հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2016/11/18/101645/
loading...