«Ես ուզում եմ, որ ամեն իդեալական լինի»: Այսպես են մտածում կանայք, քանի որ նրանք ձգտում են կատարելության: Ցանկացած մանրուք կարևոր է կնոջ համար, մանավանդ, եթե դա վերաբերվում է արտաքինին կամ առողջությանը: Որևէ խնդրի լուծման համար կինը կարող է պրպտել ու գտնել հազարավոր տարբերակներ՝ ընտրելով լավագույնը:
Եթե ճաքճքում են Ձեր կրունկները, առաջարկում ենք օգտվել այս արդյունավետ, բայց քիչ հայտնի մեթոդից: Կրունկի ճաքերի դեմ ոչ մի քսուք կամ դեղամիջոց չի կարող լինել առավել արդյունավետ, որքան այն, ինչ կառաջարկենք Ձեզ հիմա: Կրունկի չորացած մաշկը վերակենդանանում է կիտրոնի կեղևի ազդեցության տակ:
Անհրաժեշտ է՝
ա.կիտրոն
բ. կիսագուլպա
գ. խոնավեցնող քսուք կամ յուղ
1. Կիտրոնը կտրել լայնությամբ և հյութը քամել: Այս բուժամիջոցի համար մեզ անհրաժեշտ են միայն կեղևը և մի փոքր փափկամիս:
2. Ահա թե ինչ է մեզ հարկավոր կրունկների բուժման համար:
3. Կիտրոնի քամած երկու կտորերը դնել անմիջապես կրունկների վրա:
4. Հագնել կիսագուլպաները կիտրոնի վրայից և պահել 30 րոպե:
5. 30 րոպե հետո հանել կիսագուլպաները, դեն նետել կիտրոնի կեղևը և նայել կրունկներին: Կիտրոնի կեղևը և փափկամիսը պարունակիում են եթերայուղեր, որոնք փափկեցնում են մաշկը՝ հեռացնելով բոլոր մահացած բջիջները: Առաջին իսկ պրոցեդուրայից հետո նկատելի է դրական արդյունքը՝ ճաքերը քիչ նկատելի են դառնում:
6. Կրունկներին քսել խոնավեցնող քսուք կամ յուղ՝ ցանկալի է կոկոսի:
Այս եզրափակիչ քայլի շնորհիվ բավականին ժամանակ կրունկի մաշկը պահում է խոնավ և հարթ, քանի որ մաշկը խորությամբ է սնուցվում:
loading...