Հյուսիսային Կարոլինայի բնակիչ 12–ամյա Մայքլ Դետլաֆֆն այգում զբոսնելիս 15 հազար դոլար արժողության ադամանդ գտավ։  Տղայի գտած քարը լոբու հատիկի չափ էր, բայց ի տարբերություն դրա` այն անգին է

։ 00121-620x415

–Մենք այգում մնացինք ընդամենը 10 րոպե, և հանկարծ նկատեցի, որ գետնին ինչ–որ բան է փայլում։ Դա այնքան… ապակենման էր և հարթ,–պատմում էր Մայքլը։ 11975-620x453

Մայքլն այն գտել էր այսպես կոչված ադամանդե խառնարանում, որը գտնվում է Արկանզասի պետական այգում և համարվում է աշխարհում միակ վայրը, որտեղ կարելի է զբոսնելիս ադամանդ գտնել։    Այդ տարածքում երկար տարիների ընթացքում գտած 75 հազար ադամանդների մեջ կային նաև պատմական գտածոներ. օրինակ՝ 40 կարատանոց քարը, որը գտել էին 1924 թ.–ին։ Մայքլի գտածը մի քիչ փոքր էր, և սկզբում տղայի ընտանիքը գլխի չի ընկել, թե դա ինչ է։ 0772-620x414

–Երբ ես այդ քարը տարա և ցույց տվեցի այդտեղ նստած տղային, նրա աչքերը ճակատին թռան,–պատմում է Մայքլը։ Նա ինձ ասաց, որ մի փոքր սպասեմ, իսկ ինքը մտավ կողքի սենյակ։ Հետո այնտեղից մարդկանց մի խումբ դուրս եկավ, և նրանք սկսեցին շնորհավորել ինձ՝ ասելով, որ դա շատ մեծ ադամանդ է։   Մայքլը քարն անվանել է «Փառք Աստծո ադամանդե կամքին»։ Համաձայն նախնական վարկածի՝ այն կարժենա 15 հազար դոլար։

loading...