Կույսերը սեթեւեթող հայացք ունեն, իսկ նրանց աչքերը միշտ մաքուր եւ անմեղ են: Կարիճները մուգ աչքեր են ունենում, որոնք պարզապես քաշում են դեպի իրենց: Աղեղնավորներն առանձնանում են «կայծով» աչքերով: Նրանց հայացքը ծիծաղկոտ է: Այծեղջյուրները հիմնական մուգ աչքեր են ունենում՝ սեւեռուն հայացքով: Ջրհոսներին կարելի է ճանաչել խելացի աչքերի մտածկոտ կամ ցրված հայացքով: Կշեռքները երազկոտ, փափուկ հայացք ունեն՝ մասամբ դեպի երկինք ուղղված: Խեցգետինները լուրջ մարդիկ են: Նրանց հայացքում, ինչպես նաեւ ուղեղում, բազմաթիվ ծրագրեր կան: Առյուծներն ունեն մագնիսական հայացք, որն ուշադրություն է գրավում: Խոյերը թափանցող, «կրակոտ» հայացք ունեն: Երկվորյակներին հեշտությամբ կարելի է ճանաչել սեթեւեթող հայացքից՝ զրնգուն ծիծաղի համադրությամբ: Ձկները հիմնականում մելամաղձոտ կամ խորհրդավոր հայացք ունեն: Ցուլերը թավշե հայացքով արտահայտիչ աչքեր ունեն: Ամփոփելով այս փոքրիկ հետազոտությունը՝ կարելի է պնդել, որ աչքերի գույնը կապ ունի բնավորության հետ: Աչքերից կարելի է դատել ոչ միայն այդ պահին մարդու զգացմունքների մասին, այլեւ պատկերացում կազմել նրա հոգեւոր հատկանիշների մասին: Բայց ինչպիսին էլ լինի ձեր աչքերի գույնը, հիշեք, որ կատարելագործման ուղին բաց է բոլորի համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ է պարգեւել մարդուն բնությունը:

loading...