Կենդանակերպի բոլոր նշանները պատկանում են բնության տարբեր տարերքներին: Այդ իսկ պատճառով էլ թալիսման ընտրելիս ուշադիր եղեք, որ այն համապատասխանի ձեր տարերքին: Ինչպես գրում է otvetnavse.com-ը՝ հարստությունը հոգևոր վիճակ է: Այն կապված չէ հաջողության կամ մարդկային գործոնների հետ: Հաջողության հասնելու համար պետք է ճիշտ թալիսման ընտրել, որը կուղեկցի ձեզ կյանքի ընթացքում և ձեր կողմը կուղղի հարստությունը:
Հարստության թալիսման կրակի տարերքի համար. Խոյերն, Առյուծներն ու Աղեղնավորները կազմում են կրակի տարերքը: Կենդանակերպի այս նշանները կրակի կրողներն են: Նրանք ահռելի էներգիա ունեն, սակայն չեն կարողանում այն ճիշտ ուղղությամբ կենտրոնացնել: Կենդանակերպի այս նշանների համար լավագույն թալիսմանը մետաղն է: Ամենալավ տարբերակը ոսկուց մատանին է: Կանայք կարող են ոսկուց պատրաստված զարդեր կրել, իսկ տղամարդկանց հարստություն կբերի ոսկուց մետաղադրամը:
Հարստության թալիսման հողի տարերքի համար. Այծեղջյուրները, Կույսերն ու Ցլերը կազմում են հողի տարերքը: Կենդանակերպի այս նշանները հողի բնակիչներ են: Նրանք լավ են տնօրինում իրենց գումարն ու կարողանում են խնայել այն: Նրանց համար ամենահարմար թալիսմանը կարմիր գույնն է: Այս նշաններին պակասում է ինքնավստահությունը, իսկ կարմիրը հենց դրա գույնն է: Լավ տարբերակ է նաև կարմիր թանկարժեք քարը, սակայն այն պետք չէ ձեզ մոտ պահել՝ այն թողեք տանը,այնտեղ, որտեղ ոչ ոք չի գտնի:
Հարստության թալիսման օդի տարերքի համար. Կշեռքները, Ջրհոսներն ու Երկվորյակները կազմում են օդի տարերքը: Կենդանակերպի այս նշանների համար ֆինանսական հարստությունն երկրորդական է: Գումարը կգա նրանց մոտ, երբ նրանք գտնեն իրենց այս կյանքում: Այս նշանների համար լավ թալիսման են սուր և անգույն իրերը: Այս նշանները կարող են սուր ծայրերով զարդեր կրել կամ աշխատավայրում բուրգեր տեղադրել: Այս իրերը կկլանեն տիեզերքի դրական էներգիան ու հարստություն կբերեն:
Հարստության թալիսման ջրի տարերքի համար. Խեցգետինները, Կարիճներն ու Ձկները կազմում են ջրի տարերքը: Նրանք սիրում են ազատությունը և ներդաշնակությունը: Նրանք երբեք երջանիկ չեն լինի, եթե զրկվեն դրանից: Կենդանակերպի այս նշանների համար լավագույն թալիսման են մետաղյա կախազարդերը: Նրանց համապատասխանում է արծաթը: Կանայք պետք է կրեն ձկնիկի տեսք ունեցող արծաթյա կախազարդ, իսկ տղամարդիկ՝ խարսխի տեսք ունեցող կախազարդ: Սա թույլ կտա նրանց ավելի ինքնավստահ զգալ և նրանց էներգիան ճիշտ ուղղությամբ կկենտրոնացնի: