Խոյ   Խոյերի ինքնագնահատականը չափազանց բարձրանում է, երբ նրանց նախագծերը սկսում են իրականանալ: Մարդիկ կարծում են, որ նրանք ինքնասիրահարված ու գոռոզ են: Կենդանակերպի այս նշանները պետք է ավելի համեստ լինեն, քանի որ հաճախ նրանք չեն զգում, որ անցնում են թույլատրելիի բոլոր սահմանները:  

Ցուլ   Ցլերը պաշտում են նյութական արժեքները: Նրանք չեն հայտնվի մարդկանց առջև, մինչև կատարյալ տեսք չունենան: Նրանք ատում են այն մարդկանց, որոնք ուշադրություն չեն դարձնում մանրուքներին: Կենդանակերպի այս նշանները սիրում են ուշադրության կենտրոնում լինել ու ցուցադրել իրենց ունեցվածքը:  

Երկվորյակ   Երկվորյակները տառապում են անորոշությամբ: Նրանք շատ փոփոխական են: Օրինակ, նրանք կարող են մտածել, թե ամենախելացին են, սակայն ինքնավստահ չլինեն: Կենդանակերպի այս նշանները կարող են վիրավորել մարդուն և նույնիսկ չնկատել դա:

  Խեցգետին   Խեցգետինները զգայուն ու նրբազգաց են: Նրանք շատ խոցելի են: Խնդիրների առաջացման դեպքում՝ նրանք ցանկանում են թաքնվել դրանցից: Երբ կենդանակերպի այս նշանները նեղանում են՝ նրանք սկսում են վրեժի գաղտնի նախագծեր մշակել, որոնք երբեք իրականություն չեն դառնում:

  Առյուծ   Առյուծները գոռոզ են: Երբ նրանց քիչ ուշադրություն է հատկացվում կամ նրանք բոլորի ուշադրության կենտրոնում չեն՝ նրանք սկսում են իրենց ստորացված զգալ: Նրանք կարծում են, որ իրենց բոլոր ընկերները բարձր կարծիք ունեն իրենց մասին, սակայն իրականում նրանք այնպիսի մարդկանց հետ են շփվում, որոնք ցածր կարծիք ունեն ինքներն իրենց մասին:  

Կույս   Կույսերն ալարկոտ են: Սա նրանց հիմնական խնդիրն է: Եթե տրվեք ալարկոտությանն, ապա ոչնչի չեք հասնի: Պայքարեք դրա դեմ և վերջ տվեք անգործությանը:  

 Կշեռք   Կշեռքներն անվճռական են: Նրանք սիրահետում են բոլորին և համաձայնվում բոլոր հարաբերությունների առաջարկներին: Սա չի խոսում նրանց բարոյական արժեքների մասին, նրանք պարզապես չեն կարողանում ընտրել:

 

 


    Կարիճ   Կարիճներն հաշվենկատ են: Նրանք սիրում են տխուր դեմքի արտահայտությամբ շրջել, մարդկանց համոզել, որ ոչ մի հետին նպատակ չունեն: Սակայն, իրականում բոլոր կարիճները մարդկանց ցուցակ ունեն, որտեղ այն մարդիկ են, ովքեր տհաճ են նրանց համար:  

Աղեղնավոր   Աղեղնավորներն անվախ են, սակայն իրենց խիզախությունը անցնում է բոլոր սահմանները: Որևէ խենթ արարք կատարելուց առաջ՝ նրանք չեն մտածում հետևանքների մասին: Նրանք կարող են տարօրինակ արարքներ գործել և վնասել սեփական առողջությունը:   

 Այծեղջյուր   Այծեղջյուրների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք անհատականության վառ հատկանիշներ չունեն: Նրանք վախենում են մարդկանց հետ շփվել, նրանց համար դժվար է լեզու գտնել հասակակիցների հետ: Դուք անհետաքրքիր եք մարդկանց համար:  

Ջրհոս   Ջրհոսներին թվում է, թե նրանք ընտրյալներ են: Նրանք հատուկ են և նման չեն ուրիշներին: Նրանք հպարտանում են իրենց լիբերալ ու դեմոկրատական հայացքներով և կարծում են, որ բոլորից խելացի են: Նրանք պետք է դադարեն իրենց հատուկ զգալ և վերջապես որևէ օգտակար գործով զբաղվեն:  

Ձկներ   Ձկները չափազանց զգայուն են: Նրանք չեն հանդուրժում իրենց հասցեին արված բոլոր կատակները: Հետաքրքիր է, որ իրենք՝ Ձկները, կարող են կատակել իրենց իսկ անձի մասին, սակայն ուրիշներին դա արգելվում է: Նրանք հոգնեցնում են մարդկանց իրենց նրբանկատությամբ:

loading...