1. Աչքեր
Դա մեծ մասամբ հենց առաջինն է, որ գրավում է տղամարդկանց ուշադրությունը՝ հատկապես առաջին ծանոթության ընթացքում։ Ձևը, գույնը, արտահայտությունը՝ այդ ամենը աշխատում են որպես մեկնարկային մեխանիզմ, այդ աչքերի մեջ թաքնվածը իմանալու համար։
2. Ատամներ
Կանացի ժպիտը մագնիսական ձգողություն ունի տղամարդկանց համար և որպես այդպիսին՝ գրավչության յուրահատուկ ինդիկատոր է հանդիսանում։ Ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասը խոստովանում են, որ աղջկա լուսանկարում ավելի շատ ժպիտ են ուզում տեսնել, քան «բադիկ արած» շուրթեր։ Այդ պատճառով իմաստ ունի հոգ տանել, որպեսզի ձեր ատամները լինեն սպիտակ և գեղեցիկ։ Եվ այդ ժամանակ նա այլևս ոչ մի շանս չի ունենա։
3. Մազեր
Որպես գաղտնիք ասենք, որ տղամարդիկ ուղղակի խելագարվում են գեղեցիկ, երկար, առողջ կանացի մազերի համար։ Կարևոր չէ սևահեր եք, թե շիկահեր, կարևորը, որպեսզի ձեր սանրվածքը սազի ձեզ, իսկ մազափնջերը լինեն խիտ և ձիգ։
4. Մաշկ
Պետք չէ լինել ամսագրի մոդել, որպեսզի մաշկը փայլի։ Եվ տղամարդիկ դա չէ, որ փնտրում են։ Բայց հավատացեք, նրանք հաստատ կտեսնեն տարբերությունը իր դեմքի համար ոչինչ չարած կնոջ և իր դեմքը խնամող կնոջ միջև։ Ի ուրախություն, դեմքի խնամքի երեք կետերը՝ մաքրում, խոնավեցում և սնում, հրաշքներ են գործում։
5. Հագուստ
Յուրաքանչյուր տղամարդու համար հաճելի է, երբ իր կողքով քայլում է լավ հագնված, ոչ վուլգար և ոչ էլ անշուք կին։ Հատկապես նրանց գրավում են կանացի հագուստները։ Ինչպես ասել է Էվելինա Խրոմչենկոն. «Երբեմն ամուսնանալու համար կնոջը խանգարում է կիսաշրջազգեստի բացակայությունը»։
6. Կեցվածքը
Սա պատմություն է ոչ միայն ուղիղ մեջքի մասին։ Ուղիղ կեցվածքը խոսում է նաև ներքին ինքնավստահության և նպատակասլացության մասին։ Իսկ կանանց, որոնք կարողանում են իրենց դրսևորել այս կյանքում՝ տղամարդիկ գնահատում են առաջին հերթին։
7. Շուրթեր
Մերիլին Մոնրոյի, Անջելինա Ջոլիի և Մեգան Ֆոքսի գրավչության գաղտնիքներից մեկը։ Բայց տղամարդկանց հիացնելու համար պարտադիր չէ ունենալ հենց այդ չափսի շուրթեր։ Միակ բանը, որտեղ տղամարդիկ ցուցաբերում են զարմանալի սոլիդարություն՝ շրթներկի բացակայությունն է։ Կողքից դա գեղեցիկ է թվում, սակայն համբուրել առատորեն շրթներկված շուրթերը՝ շատ քչերն են ցանկանում։
8. Պար
Ճիշտ է այն միտքը, որտեղ ասվում է, որ պետք է պարել այնպես, կարծես ոչ մեկ քեզ չի տեսնում։ Բայց այդ դեպքում շարժումներն էլ չպետք է լինեն շատ գռեհիկ և կոպիտ։ Չէ՞ որ դուք գրացիայի մարմնացումն եք։
9. Քայլվածք
Որպեսզի ձեր քայլվածքը իսկապես հիացմունք առաջացնի՝ բավական է ավելացնել մոդելային վարպետության մի կաթիլ և որքան հնարավոր է ինքնավստահություն։
10. Պայուսակ
Հավատացեք, որ ձեր պայուսակը կարող է հետաքրքրել տղամարդուն ոչ միայն այն դեպքում երբ նա գրպանահատ է։ Ըստ պայուսակի հեշտ է հասկանալ, թե ով է կինը։ Կրո՞ւմ եք ձեզ հետ մի հսկա պահարա՞ն, թե՞ բավարարվում եք ամենակարևորով։
11. Մատներ
Խնամված կանացի «թաթիկները» չեն կարող չգրավել։ Հակառակն էլ վստահ կարելի է ասել չխնամված ձեռքերի մասին։
12. Ձայն
Տղամարդիկ պաշտում են կանացի ձայնը՝ հատկապես, երբ դուք ծիծաղում եք։ Ձայնի հետ, իհարկե, ոչինչ անել պետք չէ։ Բայց հաշվի առեք, որ գեղեցիկ երգեր երգելը՝ նպաստում է ձայնի գեղեցկությանը։
13. Կոնքեր
Իզուր չէ, որ տղամարդիկ սիրում են մեծ կոնքերով կանանց։ Նրանք ենթագիտակցորեն հասկանում են, որ այդպիսի կինը նրանց առողջ բալիկներ կպարգևի։
14. Ունքեր
Այսօր տեղի է ունենում ունքերի իսկական հեղափոխություն։ Դրանք հետզհետե վերադառնում են դեպի բնականություն և տղամարդկանց դա դուր է գալիս։ Չէ՞ որ ունքերը դեմքին հավելյալ հմայք են հաղորդում և նաև այն ավելի արտահայտիչ են դարձնում։ Այս խորհուրդները ոչ միայն կարող են, այլ պետք է աշխատեն ձեր գրավչության օգտին։ Այդ պատճառով, հաջորդ անգամ իմացեք՝ նա նկատել է, ուղղակի ոչինչ չի աել։