Այսօր բջջային հեռախոս ունեն բոլորը, սակայն մի շարք բաժանորդներ դեռևս հավատում են այնպիսի բաների, որոնք իրականում գոյություն չունեն։ «ՄեգաՖոն» բջջային կապի օպերատորը անց է կացրել հարցում, որից հետո պատմել է այն 5 տարածված միֆերի մասին, որոնց դեռևս հավատում է բաժանորդների մի մասը։

1. Ինքնաթիռում բջջային կապն աշխատում է երկրային կայաններից Այս պնդման հետ համաձայն է հարցվածների 60%-ը, սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է։ Ինքնաթիռում կա ցածր հզորության բազային կայան, որը ազդանշան ստանում է արբանյակից և մշակում զանգերը և հաղորդագրությունները։ Այն կշռում է մոտ 1 կգ և հիշեցնում է սովորական ռադիոընդունիչ։

2. Տրանսպորտում կապը վատթարանում է շարժման պատճառով Հարցվածների կեսը հավատում է այս միֆին, սակայն դրա միայն մի մասն է ճիշտ։ Իսկապես, մարդիկ շարժման մեջ են ամբողջ օրվա ընթացքում, սակայն բջջային կապը վատթարանում է ոչ թե շարժման մեջ գտնվելու, այլ մարդկանց մեծ կուտակումների կամ ցանցի ծանրաբեռնվածության պատճառով։

3. Բազային կայաններին մոտ ապրելը վտանգավոր է Միֆ, որին հավատում է հարցվածների 40%-ը։ Իրականում, բազային կայանի կառուցման և մոնտաժի համար կապի օպերատորը պարտավոր է ձեռք բերել մի շարք փաստաթղթեր, և անվտանգության պահանջները վերահսկվում են ամեն փուլում։

 

  4. Կապը վատթարանում է ամպրոպի ժամանակ Հարցվածների 30%-ի կարծիքով, երբ երկրնքում կայծակ և ամպրոպ է, բջջային կապը վատթարանում է։ Դա ճիշտ է միայն մասամբ։ Այսպես, ուժեղ քամին կամ անձրևը երբեմն վնասում են բազային կայանին, որի արդյունքում կարող է անջատվել հոսանքի լարը, իսկ ուժեղ անձրևը թուլացնի հաճախականության շրջանակը։

5. Որքան շատ են «ձողերը», այնքան ուժեղ է կապը Հարցվածների 30%-ը դեռևս հավատում է այս միֆին։ «Ձողերի» քանակը ցույց է տաիս միայն մոտակա բազային կայանի ազդանշանի մակարդակը, իսկ կապի որակը և ծանրաբեռնվածությունը ուշադրության չեն արժանանում։

loading...