Բաղադրամասեր

հավի միս - 500 գր (աղացած), կարագ - 60 գր, սամիթ - մի քանի ճյուղ, սխտոր - 2-3 պճեղ, աղ - ըստ ճաշակի, պղպեղ սև - ըստ ճաշակի, ձու - 3 հատ, չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ), ալյուր - տապակելու համար, ձիթայուղ - տապակելու համար  

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում: Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ: Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս: Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ: Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ: Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ: Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի: Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ: Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե: Կոտլետներն արդեն պատրաստ են:

Աղբյուրը ` © xohanoc.am https://xohanoc.am/post/kievyan-kotlet

loading...