Բաղադրամասեր

4 բաժակ կաթին՝ 3 - 4 ճաշի գդալ գետնանուշ կամ անտառային ընկույզ, 4 բաժակ ալյուր, 4 բաժակ շաքարավազ, 6 ճաշի գդալ կակաո, 1 տուփ սերուցքային կարագ, 1/2 թեյի գդալ աղ  

Պատրաստման եղանակը

Թասի մեջ խառնել շաքարավազը, կակաոն և ալյուրը։ Դանդաղ ավելացնել կաթը, միաժամանակ հարելով, որպեսզի չառաջանան գնդիկներ: Վերջացնելուց հետո ստացված լուծույթը դնել կրակի վրա։ Խառնուրդը հասցնել եռման՝ մարմանդ կրակի վրա, անընդմեջ հարելով, որպեսզի չկպչի հատակին և պատերին։ Ավելացնել հարիչում մանրացրած ընկույզը, կարագը, աղը և խառնել: Նուտելլան եփել մարմանդ կրակի վրա մինչը պնդանալը։ Ստացված նուտելլան պահել սառնարանում։

Աղբյուրը ` © xohanoc.am https://xohanoc.am/post/nutella

loading...