Քաղցրի սիրահարները բավականին նուրբ և բարդ ներաշխարհով աղջիկներ են, խոցելի են և հակված են ինքնակեղեքման: Նրանց բնորոշ վիճակը նևրոզն է: Երբեմն նրանք հոգնում են ոչ միայն շրջապատից, այլև իրենք իրենցից: Քաղցրակերները հակված են տրամադրության կտրուկ փոփոխությունների: Որպես կանոն, նրանց կյանքը բնավ քաղցր չէ, այդ պատճառով էլ նրանք իրենք իրենց նշանակում են անտիդեպրեսանտներ քաղցրի տեսքով: Նրանց շարքում են այնպիսի աղջիկներ, որոնք մանուկ հասակում սթրես են տարել: Կաթնամթերք Կաթնամթերքի սիրահարները աշխույժ, բարեհամբույր, անմիջական աղջիկներ են, որոնք շատ լավ կին և մայր են դառնում: Որպես կանոն, նրանք հումորի շատ լավ զգացում ունեն, որը շատ հազվադեպ վերածվում է հեգնանքի: Նրանց հետ հեշտ է շփվել և ընկերություն անել: Կաթնամթերքի սիրահարները հաճախ առանձնանում են հանդուրժող բնավորությամբ: Նրանք շատ բծախնդրորեն են վերաբերվում ուտելիքին. «Լավ է քաղցած մնալ, քան ուտել ինչ պատահի»:
Մրգեր Մրգի սիրահար աղջիկների բնավորության գծերը հետևյալն են. նրանք ագրեսիվ չեն, շտապողական չեն, հիշաչար չեն, բացի այդ' լավատես են և խոհեմ: Նրանք կարդում են հոգեբանական գրականություն ոչ թե այն պատճառով, որ դա նորաձև է, այլ որովհետև իրենք են հետաքրքրվում դրանով: Նրանք գիտակցաբար սահմանափակում են իրենց թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր հաճույքներից: Պատճառները տարբեր կարող են լինել' կյանքի տվյալ փուլում ճգնաժամը կամ շրջապատի ուշադրությունը իրենց վրա սևեռելու ցանկությունը:
Մսամթերք Խորովածի և այլ մսամթերքի սիրահարները, որպես կանոն, աշխույժ են, համառ, կռվարար բնավորությամբ: Նրանք ոչ միայն իրենց առջև նպատակներ են դնում, այլև հասնում են դրանց' կանգ չառնելով ոչ մի բանի առջև: Նման աղջիկներն առանձնանում են նախանձելի համառությամբ և սեփական ուժերի հանդեպ հավատով: Ճիշտ է'անձնական կյանքում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, քանի որ տարիքի հետ նրանք ագրեսիվ են դառնում, հետո էլ ամեն տղամարդ չի առաջնորդ կնոջ ընտրում:
Բանջարեղեն Բանջարեղենի սիրահարները, որպես կանոն, մտածկոտ են, լուրջ, երբեմն մանրախնդիր: Նրանք հոգում են իրենց մարմնի մասին. նրանց հոգեհարազատ է արևելյան փիլիսոփայությունը, ուստի նրանք ձգտում են իրենց մարմինը տաճար դարձնել: Բանջարեղենի սիրահարները շատ համառ են, սակայն ձգտում են ամեն ինչի խաղաղ ճանապարհով հասնել: Երբեմն նրանք սիրում են իրենց այնպես պահել, ասես աշխարհի կենտրոնն են: Բացի այդ, նման աղջիկները կարողանում են ամեն ինչում լավը տեսնել:
Ձկնամթերք Ծովամթերքի սիրահարներին այդքան էլ հեշտ չի աշխույժ անվանել. նրանց հատուկ է էմոցիոնալ առանձնակի վերացարկվածություն: Նրանք կարծես այս աշխարհից չեն: Նրանք չափազանց սառն են. նրանք ոչ միայն չեն արտահայտում իրենց զգացմունքները, այլև չեն զգում բուռն էմոցիաներ: Նման աղջիկներից կոնկրետ պատասխան ստանալը հեշտ բան չէ:
Թռչնամիս Թռչնամիս նախընտրող աղջիկների առաջնայնությունների ցուցակի առաջին հորիզոնականում է ընտանիքը: Նրանք շատ տնարար են: Օջախը նրանց համար ավելին է, քան պարզապես քնելու և սնվելու վայր լինելը: Երբեմն թռչնամսի սիրահարները մի փոքր կտրուկ են, նրանք չափազանց շիտակ են:
Արագ սնունդ, չիփս և այլն Երևում է, որ վնասակար ուտելիքների սիրահարներն այդպես էլ չեն մեծացել ու հասունացել: Հոգու խորքում նրանք դեռ փորձում են իրենց ծնողներին և իրենք իրենց ինչ-որ բան ապացուցել, ինչ-որ բան ինչ-որ մեկի դեմ անել: Դրա համար նրանք շատ էներգիա և ուժ են ծախսում, ինչը կարող էին ուղղորդել ավելի իմաստալից գործի