Այս խորհուրդները կօգնեն ձեզ սովորել, թե ինչպես ճիշտ մաքրել մաշկը:
Առաջին հերթին լվացեք ձեռքերը Նախևառաջ, մինչ կդիպչեք դեմքին, ձեռքերը լավ լվացեք: Եթե հետևեք այս օրենքին, ապա կնվազեցնեք բորբոքային դրսևորումների ռիսկը: Այդ իսկ պատճառով, սկզբում խորհուրդ է տրվում ձեռքերը օճառով լվանալ:
Ճիշտ ջերմաստիճան Շատ տաք ջուրը չորացնում է մաշկը և վերացնում ճարպը, որը մաշկը պաշտպանում է միջավայրի բացասական ազդեցություններից: Այդ իսկ պատճառով աշխատեք, որ ջուրը շատ տաք չլինի: Լավագույն տարբերակը գոլ ջրով լվացվելն է անցում կատարելով համեմատաբար սառին: Ջերնաստիճանների փոփոխությունն ակտիվացնում է արյան շրջանառությունը, լավացնում մաշկի սնուցումը, բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի շերտերում գտնվող նյարդային վերջավորությունների վրա, ինչպես նաև ողջ օրգանիզմի վրաամբողջությամբ վերցրած: Խորհուրդ չի տրվում լվացվել փողոց դուրս գալուց անմիջապես առաջ, դա կչորացնի մաշկը:
Լվացվելու համար միջոցները Սովորական օճառի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել լվացվելու համար նածատեսված փրփուրներ և գելեր: Դրանց բաղադրությունն ավելի մեղմ է, այդ իսկ պատճառով մաշկը չեն չորացնում և գրգռում: Պարտադիր դեմքը ցայեք մի քանի անգամ, որպեսզի լվացող միջոցները մաքրվեն ամբողջությամբ:
Սրբիչի փոխարեն անձեռոցիկներ Որքա ՞ն հաճախ եք դուք փոխում սրբիչը: Ամենայն հավանականությամբ ոչ ամեն օր: Իսկ դրան զուգահեռ սրբիչի վրա կուտակվում են կեղտ և բակտերիաներ: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում դեմքը սրբել մեկանգամյա անձեռոցիկներով:
Մաշկի խնամք Լվացվելուց անմիջապես հետո դեմքին քսեք սնուցեղ քսուք: Ի դեպ, քսուքն ավելի լավ է քսել խոնավ դեմքին այդպես այն ավելի լավ է ներծծվում: