Աղջիկներ... Աշխարհի ամենաքնքուշ ու նուրբ էակները ու նաև ամենատարօրինակ, երբ սիրահարված են: Նրանք կարող են իրենց պահել սառն ու անտարբեր՝ կարծելով, թե այդպես ավելի գրավիչ կլինեն այն տղայի համար, ում արդեն քանի տարի է՝ սիրահարված են, բայց համառորեն լռում են այդ մասին Իսկ ուրիշ էլ ի՞նչ տարօրինակություններ ունեն սիրահարված դեռահաս աղջիկները, պատմում են հենց իրենք. Սիրահարված աղջիկը կարող է ժամերով սրտատրոփ սպասել իր սիրելիի հաղորդագրությանը ու տեսնել այն ստանալու հենց նույն վայրկյանին, սակայն կձևացնի, որ չի տեսել ու կպատասխանի միայն հաջորդ օրը: Սիրահարված աղջիկը հաճախակի է թղթի վրա գրում իր անունն ու սիրելի տղայի ազգանունը և փորձում պարզել՝ կսազի նրան այն հետագայում: Սիրահարված աղջկա համար իր սիրելի տղայի ամեն ինչն է է իդեալական՝ սկսած մայրիկից մինչև հարևանուհու լվացքը: Սիրահարված աղջիկը հաճախակի է ինքն իրեն հարցնում՝ «տեսնես կկարողանա՞մ նրա մայրիկին «մամա» ասել, երբ ամուսնանանք» : Սիրահարված աղջիկն ամեն օր մտնում է իր սիրելի տղայի նախկին կամ ներկա ընկերուհու ֆեյսբուքյան էջը: Սիրահարված աղջիկը անպայման ֆեյսբուքյան ֆեյք է ստեղծում ու դրանով սկսում շփվել սիրելի տղայի հետ, սակայն երբեք դա չի անի իր իսկական էջով: Սիրահարված աղջիկն իր սիրելիին կիլոմետրերի վրա է նկատում, բայց երբ արդեն մոտենում է բարևելու պահը, ձևացնում է, որ չի տեսել, որպեսզի առաջինը տղան բարևի: Սիրահարված աղջիկը կծիծաղի տղայի վրա, երբ իմանա, որ նրան կարճ մազերով մի դերասանուհի է դուր գալիս, սակայն հաջորդ օրը չի զլանա ու կվազի վարսավիրանոց և կարճ կկտրի մազերը: Սիրահարված աղջիկը փայլուն հիշում է իր սիրելի տղայի հեռախոսահամարը, սակայն երբ պատահական մի օր տղան զանգում է նրան, նա անպայման հետևյալ կերպ է պատասխանում զանգին՝ «կներեք, իսկ ո՞վ է խոսում»: Ահա այսքանը, սակայն այս ցանկով սիրահարված աղջիկների տարօրինակությունների թեման չի ավարտվում: Եվ վերջում ամենակարևորը՝ սիրահարված աղջիկներն իսկապես շատ գեղեցիկ են: