Աչքերը հոգու հայելին են: Դրանք պատմում են մարդու մասին այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ: Աչքերի գույնն ազդում է բնավորության վրա և որոշում ճակատագիրը: Ըստ աստղագուշակների՝ աչքերի գույները կապված են տարբեր մոլորակների հետ, իսկ մարդիկ գտնվում են այդ մոլորակների հովանու ներքո: Աչքերի գույնը մեծ նշանակություն ունի մարդու խառնվածքի հարցում: Այն ազդեցություն ունի մարդու պահվածքի և աշխարհայացքի վրա:
Սև աչքեր
Սև աչքեր ունեցող մարդիկ ուժեղ էներգիա ունեն: Նրանք կրքոտ են ու իրենց ներքին ջերմությունը փոխանցում են մարդկանց: Եթե նրանք սիրահարվում են, անհնար է, որ ընտրյալը մերժի իրենց: Նրանք հեշտ են հաղթահարում փորձությունները, սակայն համառությունը կարող է վնասել նրանց:
Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ բնատուր հմայք ունեն: Նրանք գրավիչ են ու շփվող: Մարդիկ սիրում են նրանց կողքին գտնվել, քանի որ այս մարդիկ անհավատալի դրական էներգիա ունեն: Նրանք կամակոր են, սակայն չար չեն, հեշտ նեղանում են, նույնքան հեշտությամբ էլ ներում են իրենց նեղացնողներին:
Կապույտ աչքեր
Կապույտ աչքեր ունեցող մարդիկ ռոմանտիկայի սիրահարներ են: Նրանք երազող ու թեթև անձնավորություններ են: Այս մարդիկ իրենց երազանքներով են ապրում, սակայն չեն կարողանում իրագործել դրանք: Նրանց հետ հեշտ է ընդհանուր լեզու գտնել, սակայն կապույտ աչքերով մարդիկ ոչ բոլորին են իրենց մոտ թողնում:
Մոխրագույն աչքեր
Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ կայուն են ու վճռական: Նրանք հեշտությամբ են կարևոր որոշումներ կայացնում և հասնում իրենց նպատակներին: Նրանք վճռական են ու երբեք չեն փոխում իրենց կարծիքը: Այս մարդիկ շատ աշխատասեր են ու ավարտին են հասցնում ցանկացած սկսած գործ:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցող մարդիկ բարության խորհրդանիշ են: Նրանց սիրում են բոլոր ընկերներն ու ծանոթները: Այս մարդիկ չափազանց շփվող են և երբեք երես չեն թեքում որևէ մեկից: Նրանք կարողանում են լսել մարդկանց ու լավ խորհուրդներ տալ: