Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջեսիկա Օ’Բրայենը իր ֆեյսբուքյան էջում պատահաբար կամ դիտմամբ հրապարակել է իր մերկ կրծքի լուսանկարը: Կինը Buy and Sell խմբում տեղադրել է իր բազմոցի վաճառքի մասին հայտարարություն՝ ավելացնելով կահույքի մի քանի լուսանկար: Սակայն 25-ամյա Օ’Բրայենը չի նկատել, թե ինչպես է լուսանկարների մեջ հայտնվել իր մերկ կրծքի սելֆին: Բայց հնարավոր է նաև, որ նա այդպիսով ցանկացել է ուշադրություն գրավել: Այնուհանդերձ, հրապարակումից որոշ ժամանակ անց խմբի ադմինիստրացիան ջնջել է բաց լուսանկարով գրառումը: Սոցցանցի օգտատերերը հասցրել են սքրինշոթով պահպանել հայտարարությունը մինչ դրա խմբագրումը:

loading...