Ինչպես է բնավորության վրա ազդում այն հանգամանքը, թե ընտանիքի որ երեխան եք Հավանաբար կարծիքներ լսել եք այն մասին, որ ընտանիքում մեծ երեխան ամենապատասխանատուն է լինում, իսկ միակ երեխաները հաճախ էգոիստ և պահանջկոտ են լինում։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է այն հանգամանքը, որ մարդու բնավորությունն ու տաղանդներն ուղղակիորեն կարող են կապված լինել նրա հետ, թե նա ընտանիքի որ երեխան է։ Adme.ru-ն ներկայացրել է, թե ինչպես են կապված այս երկու հանգամանքները։ Այս փոխկապակցվածության մասին տեսությունը 1920-ական թթ. մշակել է Ալֆրեդ Ադլերը։ • Առաջնեկ։ Առաջին երեխան կոնսերվատիվ է, ձգտում է իշխանության և հակված է լիդերության։ Քանի որ նրանք սովոր են հոգ տանել փոքրի մասին և պաշտպանել նրան, բավական հոգատար են լինում, հաճախ նախաձեռնությունը վերցնում են իրենց ձեռքը։ • Երկրորդ երեխան։ Հաճախ են ձգտում գերազանցել մեծերի ռեկորդները։ Զարգացման տեմպն ավելի բարձր է։ Ազնիվ են և հակված չեն էգոիզմի։ Իրենց առջև կարող են ամենաբարձր նպատակները դնել, ինչը մեծացնում է անհաջողությունների թիվը։ • Փոքր երեխան։ Որպես կանոն՝ բոլոր կողմերից շրջապատված են ուշադրությամբ և հոգատարությամբ։ Կարող են թերարժեքության զգացում ունենալ և անկախության բացակայություն։ Մեծերին գերազանցելու մոտիվացիան բավական մեծ է: Հաճախ են դառնում լավագույնն իրենց ընտրած ոլորտում։ Արագ լեզու են գտնում մարդկանց հետ՝ չնայած հաճախ կարող են ավելի անպատասխանատու և թեթևամիտ լինել, քան մեծերը։
  • Միակ երեխան։ Հաճախ մրցակցում է հոր հետ։ Սովորաբար չափազանց երկար են գտնվում մոր հսկողության տակ և նույնպիսի պաշտպանություն և հոգատարություն սպասում են մյուսներից։ Այս դեպքում կյանքի գլխավոր առանձնահատկությունը դառնում է կախվածությունն ուշադրությունից և եսակենտրոնությունը։ Հաճախ են դժվարություններ ունենում հասակակիցների հետ փոխհարաբերություններում։ Պերֆեկցիոնիստ են և, անկախ որևէ բանից՝ հասնում են իրենց առջև դրված նպատակներին։ Ինչպես է դա ազդում IQ-ի վրա Տեսությունն այն մասին, թե ինչպես է IQ-ի վրա ազդում այն հանգամանքը, թե երբ է երեխան ծնվել, բավական տարածված է դարձել, իսկ գիտնականների կարծիքներն այս առումով բավական տարբեր են։ Մի մասը բացարձակ համաձայն չէ՝ այն դեպքում, երբ մյուսները համոզված են, որ սա որոշիչ դեր է ունենում։ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի՝ ավելի քան 20.000 բնակիչների շրջանում անցկացված հետազոտությունից հետո գիտնականները հանգեցին այն եզրահանգման, որ մեծ երեխաներն IQ-ի ավելի բարձր ցուցանիշ են ունենում, չնայած տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ինչպես է դա ազդում բնավորության վրա Մեկ այլ հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է ԱՄՆ ավելի քան 370.000 բնակչի բնավորություն։ Գլխավոր հետևությունները սրանք են. առաջնեկները հակված են լիդերության, ազնիվ են, քիչ շփվող են և սթրեսակայուն։ Միջնեկներն առավել բարեխիղճ են և ջանասեր։ Փոքրերը բաց են և շփվող։ Ընտանիքի միակ երեխաները հաճախ նյարդային են, բայց բավական շփվող։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս հետազոտություններն անճշտություններ ունեն, քանի որ հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են ազգությունը, կրթությունը, բարեկեցությունը, հարաբերություններն ընտանիքում։
loading...