Հաջողությունը կախված է կենդանակերպի նշաններից։ Տարբեր նշաններ տարբեր կերպ պետք է հաջողության ու հարստության հասնեն։ greatpicture.ru-ն գրում է, որ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է հասնել հարստությանը։ Աստղագետները խորհուրդ են տալիս կենդանակերպի նշաններին հենց այսպես առաջ շարժվել դեպի հաջողությունն ու հարստությունը։ Խոյերը պետք է սովորեն նյարդային վիճակում որոշումներ չկայացնել և սպասել մինչև իրավիճակը թեթևանա։ Ցլերը պետք է չդադարեն սիրել նույնիսկ այն մարդկանց, որոնք նրանց հանդեպ անտարբեր են դարձել։ Երկվորյակները պետք է ապրեն այն կյանքով, որը երջանկացնում է նրանց, այլ ոչ այն մեկով, որը դուր է գալիս մնացածներին։ Խեցգետինները պետք է իրենց խնդիրներում այլևս ոչ ոքի չմեղադրեն ու փորձեն սեփական ուժերով դրանք լուծել։ Առյուծները պետք է զարգացնեն սեփական ունեցվածքը, այլ ոչ նայեն ուրիշինի կողմը։ Կույսերը պետք է հեռու մնան այն մարդկանցից, որոնք փորձում են նրանց միջոցով լուծել իրենց խնդիրները։ Կշեռքները պետք է հասկանան, թե ինչով են ցանկանում զբաղվել և սկսեն գումար աշխատել դրանով։ Կարիճները պետք է հասկանան, որ ոչ ոքի չի հետաքրքրում, թե նրանք ինչ են անում իրենց կյանքի հետ, բոլորը մտածում են, թե ինչ անել, որ իրենց կյանքի մասին լավ կարծիք ունենան։ Աղեղնավորները պետք է չմտածեն խնդիրների լուծման մասին, այլ պետք է սկսեն լուծել դրանք։ Այծեղջյուրները ցանկալի արդյունքին հասնելու համար պետք է շատ աշխատեն ու չդժգոհեն։ Ջրհոսները պետք է հասկանան, թե ինչ են ցանկանում և, թե ինչ է իրենց իրականում հարկավոր։ Ձկները պետք է միշտ հավատան իրենց նախազգացմանը, այն երբեք չի դավաճանի։
loading...