Պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքների վրա հայերը միշտ էլ նվաճել ու զարմացրել են աշխարհը: Այս հոդվածում ընդամենը մի քանի գյուտեր են, որոնք արել են հայերը, սակայն այսքանն էլ բավականաչափ  է՝ գնահատելու  մեր ազգի մտավոր ու ստեղծագործ ներուժը: 1. Հովհաննես Ադամյան՝ էլեկտրիկ-ճարտարագետ, գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ; Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման -համակարգերի հեղինակ: 2. Ալեք Մանուկյան՝ ամերիկահայ գործարար, ինժեներ և մեկենաս, Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) նախագահ, ՀՀ Ազգային հերոս: 1954 թ. հեղինակել է մեկ-լծակ ծորակը, ինչն իսկական  հեղափոխություն էր ջրամատակարարման սարքավորումների արտադրության գործում: 3. Քրիստափոր Տեր-Սերոբյան՝ ԱՄՆ դոլարի կանաչ գույնի գյուտի հեղինակ (1854թ.): Հիշեցնենք, որ դոլարի յուրահատուկ կանաչ գույնն առ այսօր ոչ ոք չի կարողացել կեղծել: 4. Արտեմ (Անուշավան ) Միկոյան՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը: 5. Արտաշես Հայկանյան՝ հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն: 6. Ռոզա և  Սարգիս Կոլոմբոսյաններ․ հիմնել են յոգուրտի՝ աշխարհի առաջին արտադրամասը ԱՄՆ-ում (1929թ.): Յոգուրտի հիմքում նրանք օգտագործել են սովորական հայկական մածունը: 7. Անդրանիկ Իոսիֆյան (профессор Андронов)․ էլեկտրոտեխնիկայի բնագավառում խոշոր գիտնական, Սովետական էլեկտրոմեխանիկայի, հրթիռաշինության և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը: 8. Էդ Իսկենդերյան՝ հիդրավլիկ ղեկի գյուտի հեղինակ 9. Գաբրիել Ղազանչյան՝ մազերը չորացնելու սարքի հեղինակ (1908թ.) 10. Բագրատ Յոհաննիսյան՝ տիեզերագնացության սարքավորումների նախագծող: Հանդիսանում է այն ժամանակների աշխարհի խոշորագույն՝ «տիեզերքի աչքը» աստղադիտակի հեղինակը: 11. Ավետիս Զիլչիյան. 1929թ.-ին ԱՄՆ-ում հիմնել է հարվածային գործիքների Zildjian Cymbal Co առաջին ֆաբրիկան։ Նրա հայտնագործություններն են` Paper Thin Crash, Ride, Splash, HiHat, Sizzle։ 12. Օսկար Բենկեր (Ասատուր Սարաֆյան)․ հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, բենզինի պոմպը, ավտոյուղի չափիչը և բազմագույն տպիչ սարքը:
loading...